Բաժիններ՝

Մահացել է «Կազինո Ռոյալի» և «Վրիժառուների» աստղ Աննա Քուեյլը

Մահացել է բրիտանացի դերասանուհի Աննա Քուեյլը: Այդ մասին հայտնել է Mirror հրատարակությունը:

Նշվում է, որ նա վախճանվել է օգոստոսին, սակայն նրա ընտանիքն այդ տեղեկատվությունը հաստատել է միայն այժմ. 86-ամյա արտիստուհին տառապում էր դեմենցիայից: Այս ախտորոշումը նրան տրվել էր 2012 թվականին: Քուեյլը ծնվել է 1932 թվականի հոկտեմբերի 6-ին Բիրմինգհեմում: Նրա հայրը դերասան Դուգլաս Քուեյլն էր:

Դերասանուհու առաջին կինոնախագծերից մեկը դարձել է 1960-ական թվականների «Վրիժառուները» սերիալը, որը պատմում է բարդ գործեր բացահայտող երկու գործակալների մասին: Արտիստուհին նաեւ հայտնվել է «Վերադարձ Բրայդսհեդ» շոուում, «Գրենջ Հիլ» սերիալում եւ «Լիթոնի օրագիր»-ում:

Նրա մասնակցությամբ առավել հայտնի ֆիլմերի թվում են «Կազինո Ռոյալ», «Կրիտիկական որոշում», «Որպեսզի դու սատկես, թանկագինս» եւ «էսկիմոսուհին» ժապավենները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս