Բաժիններ՝

«Փայլատակում» ֆիլմի կացինը վաճառվել է 200 հազար դոլարով

Կացինը, որով Սթենլի Կուբրիկի «Փայլատակում» սարսափ ֆիլմում Ջեք Նիկոլսոնի մարմնավորած հերոսը կոտրում է դուռը, որպեսզի ներխուժի այն սենյակ, որտեղ թաքնվում էր նրա կինը, Լոնդոնում կայացած աճուրդում վաճառվել է 200 հազար դոլարով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

The Shining (1980)
Directed by Stanley Kubrick
Shown: Shelley Duvall (as Wendy Torrance)

Նշվում է, որ կացնի վերջնական գինը չորս անգամ ավելի բարձր է եղել, քան նախապես հայտարարված գումարը:

Կացնի բարձրությունը մոտ մեկ մետր է, այն ունի փայտե բռնակ և մոտ 30 սանտիմետր երկարությամբ շեղբ: Կացինը հրաշալի վիճակում է, կան ընդամենը մի քանի քերծվածքներ, որոնք մնացել են նկարահանումներից հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031