«Մի կողմից՝ լավ է, որ դրսում կանգնած մեքենաների կուտակումները կվերանան, բայց մյուս կողմից՝ ներսի հերթը կքառապատկվի. այս մասով ես ելք չեմ տեսնում: Միակ ելքը նոր մաքսատներ կառուցելն է»,- նշեց նա:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է և միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի»:
Եվրոպական միությունը քննարկում է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը` Կիպրոսի տնտեսական տարածքում Անկարայի հորատման գործունեության պատճառով:
Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գյումրու Խրիմյան Հայրիկ թաղամասի բնակիչներից մեկը մշակումն արգելված բույս է աճեցնում։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Գերմանիայի Ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ կազմակերպված հանսիավոր միջոցառմանը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Ռուսաստանի հայերի միության պատվիրակության հետ:
ԵՄ-ն արևելյան գործընկեր երկրներում աջակցում է հետազոտությունների ու նորարարությունների, որոնք նպաստում են արտադրողականության բարձրացմանը, ավելի շատ աշխատատեղերի ստեղծմանը, մրցունակության բարելավմանն ու տնտեսական աճի խթանմանը: Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայի Հանրապետությունում և Ուկրաինայում ԵՄ-ն այս ամենը խթանում է «EU4Innovation» նախաձեռնության միջոցով, որն օժանդակում է տարբեր անհատներին, ուսանողներին, հետազոտողներին, ընկերություններին և կրթական հաստատություններին՝ ֆինանսավորելով բազմաթիվ բնագավառներում: ԵՄ-ն […]
«Մանչեսթեր Յունայթեդի» և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Դավիդ դե Խեան նախատեսում է ձեռք բերել «Էլչե» ֆուտբոլային ակումբը:
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ողջունում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի՝ Խորhրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում հնչեցրած դիրքորոշումը՝ Եվրոպայի խորհրդի տարածքում բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանության և առաջմղման կարևորության մասին, անկախ նրանց բնակության պետությունների քաղաքական կամ իրավական կարգավիճակից։
«Չգիտեմ՝ ի՞նչ է փնտրում, չգիտեմ՝ ո՞վ է փնտրում: Ու նախ՝ չգիտեմ՝ ո՞ւմ է փնտրում»,- տարակուսեց սրբազանը: «Գևորգ Աջապահյան անունով մարդ գոյություն չունի, էդպիսի հաստատություն գոյություն չունի, էդպիսի տնօրեն գոյություն չունի, էդպիսի հասցե գոյություն չունի»,- հավելեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կառավարությունում հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Զինված ուժերում սննդամատակարարման նոր համակարգի ներդրման գործընթացին:
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Սերբիայի Ազգային ժողովի նախագահ Մայա Գոյկովիչի հետ։
Երևանում տեղի ունեցավ ԵՄ-Հայաստան ռազմավարական քաղաքականության երկխոսության երկրորդ հանդիպումը:
Արդեն մոտ երկու շաբաթ է՝ «Հայելու առաջ» հաղորդումը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում չէ: Սկզբնական շրջանում տնօրինությունը լրատվամիջոցներին այս փաստը պատճառաբանել էր, թե այն համընկնում է ֆուտբոլային թողարկումների և ծրագրային փոփոխությունների հետ, սակայն ֆուտբոլային թողարկումներն ընդամենը շաբաթը երկու օր են եղել:
Չեմպիոնների լիգայի «Ինտերի» հետ խաղում (2:1) «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հարձակվողներից ամենաշատը համագործակցել է Լուիս Սուարեսի հետ:
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ, հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոունին:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը ողջունում է Հայաստանում թավշյա հեղափոխության արդյունքում արձանագրված ժողովրդավարական զարգացումները: Հայկական հարցերը մշտապես բարձրաձայնող կոնգրեսականը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծումը պատկերացնում է միայն խաղաղ ճանապարհով՝ թեև նկատում է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը:
Նախարար Հակոբ Արշակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է ԱՄՆ կոնգրեսական, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնին։
«Փաշինյանը հաճախ է թույլ տալիս սխալներ, որի համար որևէ մեկը դրանք մատնացույց չի անում։ Սա առնվազն խոսում է նրա մասին, որ այլ օղակներում կա՛մ վախենում են, կա՛մ խուսափում նկատողություն անել, իսկ դրա արդյունքում նույն սխալը կրկնվում է և շարունակվում»,- ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
168.am-ի աղբյուրների փոխանցմամբ, տնօրենի աշխատասենյակում վիճաբանությունից և ծեծից հետո Վահագն Համբարձումյանը գլխի վնասվածք է ստացել: Վիճաբանությունը ծագել է, երբ հիվանդի բողոքի հիման վրա կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանն առանց հարցը քննարկելու և բողոքի պատճառները և հիմքերը պարզելու՝ աշխատանքից հեռացրել է Վահագն Համբարձումյանի հորը՝ որովայնային վիրաբուժության բաժնի վարիչ, անվանի վիրաբույժ, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Համբարձումյանին, լուծարել է բաժանմունքը, բժիշկներին շատ արագ տեղափոխել վիրաբուժության այլ բաժանմունք:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին։
Բրյուսելը հպարտանում է Վրաստանի հետ կատարված համատեղ աշխատանքով, եւ գալու է այն ժամանակը, երբ հանրապետությունը կդառնա դաշինքի անդամ:
Շուշիում ավարտին են մոտեցել 19-րդ դարի ճարտարապետական-կրոնական համալիրի՝ Գոհար տիկնոջ Վերին մզկիթի վերականգնման աշխատանքները:
Շոտլանդիայի Սեսիոն դատարանը ստացել է բրիտանական կառավարության եւ նրա ղեկավար Բորիս Ջոնսոնը գրավոր հավաստիացումներն այն մասին, որ վարչապետը ԵՄ-ին կխնդրի հետաձգել Brexit-ը, եթե չկարողանա Բրյուսելի հետ նոր համաձայնագիր կնքել առաջիկա «ապահարզանի» պայմանների վերաբերյալ:
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 4-ին ընդունել է «Դասավանդիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում Արցախում աշխատող մի խումբ ուսուցիչների:
«Կա ճաշարանների և զինվորների ընդհանուր թիվ, այսինքն՝ զինվորների այդ թիվը չի նշանակում որևէ թիվ, որից կարելի է դատողություններ անել մեր բանակի կամ կոնկրետ զորամասի անձնակազմի և թվաքանակի վերաբերյալ»:
Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բռնաբիչի հետ:
Իշխանությունը յուրացրած և պետությունը զավթած ռեժիմի անդամ և դրածո Հրայր Թովմասյանին սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից հեռացնելու նպատակով Ազգային ժողովում մեկնարկած ներկայիս գործընթացն անպտուղ և փակուղային է: