Հակոբ Սիմիդյանը՝ ԱԱԾ տնօրենի թեկնածո՞ւ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տարբեր աղբյուրներից տեղեկություններ են շրջանառվում, որ «Իմ քայլը» ԱԱԾ տնօրենի փնտրտուքի մեջ է, քանի որ այժմյան ժամանակավոր պաշտոնակատարին չեն վստահում․ նա Արթուր Վանեցյանի կադրերից է։

Եվ հավանական թեկնածուների թվում տալիս են ԱԺ խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի անունը, ում արդեն սկսել են պատրաստել ԱԱԾ տնօրենի պաշտոնի համար՝ անգամ թրեյնինգներ են անում։

Մի քանի ամիս առաջ այս տեղեկությանը լուրջ չէինք վերաբերվի, քանզի դա անհնարին կլիներ, սակայն ուժայինների ղեկավարներին քաղաքական շրջանակներից նշանակելու օրենքն արդեն մի ընթերցում անցել է եւ շուտով կընդունվի, ուստի սա միանգամայն հնարավոր է։

Հիշեցնենք, որ օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո ԱԱԾ տնօրեն կարող է նշանակվել 25 տարին լրացած, 4 տարվա ՀՀ քաղաքացիություն եւ Հայաստանում մշտական բնակություն ունեցող ցանկացած ոք»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս