Բաժիններ՝

Ալեն Դելոնը 10 տարվա ընդմիջումից հետո կրկին կհայտնվի մեծ էկրանին

Ալեն Դելոնը մեծ էկրանին կհայտնվի «Կատարյալ նմանություն» ֆիլմում, որը Ֆրանսիայում կցուցադրվի նոյեմբերի 27-ին: Այդ մասին հայտնել է Le Figaro-ն:

Դա տասնամյա ընդմիջումից հետո առաջին կինոնկարն է լեգենդար դերասանի մասնակցությամբ, որը վերջերս ինսուլտ էր տարել:

Նրա նախորդ աշխատանքը կինոյում դարձել է Կեսարի դերը «Աստերիքսը Օլիմպիական խաղերում» ֆիլմում (2008 թ.):

Լրագրող Միշել Դենիզոյի՝ հեռուստատեսության աշխարհի մասին պատմող դեբյուտային լիամետրաժ աշխատանքում դերասանը ներկայացրել է իրեն. նրան ծրագրին մասնակցելու էր հրավիրել նշանավոր հաղորդավար Ֆրանկ Դյուբոսկը: Ֆիլմը նկարահանվել է 2018 թվականի սեպտեմբեր եւ հոկտեմբերի ամիսներին:

Դելոնը նկարահանումներում անցկացրել է միայն մեկ օր, բայց շատ ուրախ էր կինոյի աշխարհ վերադառնալու հնարավորության համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս