Կարեն Խաչատրյանի խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը հետաձգվել է

ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու` Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու հարցի քննությունը հետաձգվել է մինչև ս/թ հոկտեմբերի 22-ը` ժամը 16:30-ը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց վերջինիս պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Վարույթն իրականացնող մարմինը կալանքը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, և երկու միջնորդությունները կքննվեն միասին»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ դրանով է պայմանավորված գրավի միջնորդության քննության հարցը։ Գործը քննելու է դատավոր Ռոբերտ Պապոյանը։ Հիշեցնենք, որ սա այն նույն դատավորն է, ով Կարեն Խաչատրյանի խափանման միջոցը կալանք էր որոշել։ Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031