
Հայաստանի բասկետոլի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի գործող չեմպիոն «Արագած»-ը վստահ հաղթանակով մեկնարկեց կանոնավոր առաջնությունում:
Հայաստանի 2019/20 թվականի առաջնության անդրանիկ տուրում «Արագած»-ը մրցեց ՖԻՄԱ-ի հետ: Գործող չեմպիոնն ակնհայտ առավելություն ուներ բոլոր քառորդներում և հաղթեց 137:70 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Արագած»-ից Տավին Կումմինգս էր՝ 36 միավոր:
Հոկտեմբերի 19-ին ուժերը կչափեն «Երևան»-ն ու «Էրեբունի»-ն (մեկնարկը 20:00-ին), իսկ հոկտեմբերի 20-ին տուրը կեզրափակվի Գյումրիում, որտեղ առաջին միավորների համար կպայքարեն «Գյումրի»-ն և «Ուրարտու»-ն (մեկնարկը 16:00-ին):