«Քաղաքական մրցակցությունը, իրավական վեճերը պետք է մնան քաղաքակրթական, հանդուրժողականության, երկխոսության մակարդակում». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Բաբաջանյան Արմանի քաղաքական գործիչ լինելու կարողությունների «պրոֆեսիոնալության» վրա օրեցոր համոզվում ենք։

Իսկ այ իրավական գիտելիքների «պրոֆեսիոնալությունից» ոչ ավել, ոչ պակաս փշաքաղվում ենք։

Բանից պարզվում է՝ մոնիտորից էմոցիոնալ զեղումներով հանդես եկող մեր այս լրագրողին Հրայր Թովմասյանի «դատաստանի» նախագիծը գրել տվել են գրանտների սիրահար «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից։

Բանից նաև պարզվում է, որ այս երիտասարդ իրավաբանների դիրիժոր Կարեն Զադոյանին այս ծառայության համար, ըստ օդում կախված լուրերի, խոստացել են պաշտոն տենց էլ չկազմավորվող կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։

Իրականում այս երկուսի ձեռքով արվածը Թովմասյանների ընտանիքի դեմ ուղղված քաղաքական և լրատվական արշավ է, որը, չունենալով իրավականության հետ որևէ աղերս, հրամայական է դարձնում լրագրողական, իրավաբանական համայնքների միահամուռ արձագանքի, օժանդակության և զորակցության անհրաժեշտությունը։ Տգեղ և կարմիր գծերը հատող երևույթներն անընդունելի են ու դատապարտելի, լռությունն ու անգործությունը հղի նման դեպքերի հետագա կրկնվելու լրջագույն վտանգով։

Ցանկացած պարագայում քաղաքական մրցակցությունը, իրավական վեճերը պետք է մնան քաղաքակրթական, հանդուրժողականության, երկխոսության մակարդակում։

Հույս ունեմ, որ իրավապահ մարմինները կհրաժարվեն իրավական պետությանը ոչ հարիր և դեպի ճգնաժամ տանող ընտրված գործիքակազմից»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031