Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում:
«Դեռևս 2018թ. հոկտեմբերի 2-ին այդ քննարկումները ծավալվում էին և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կողմ քվեարկեց օրինագծին, մենք շեշտել ենք, որ բացարձակապես խնդիրը պատգամավորների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակ է հետապնդում, դրա համար մենք կողմ ենք քվեարկել նախագծին»:
«Գործընթացն իրավական հարթությունում է բացառապես և մենք պետք է սպասենք դեպքերի ընթացքին, առաջ չանցնենք: Յուրաքանչյուր մարդու գործն է, թե ինքն ինչպիսի վարվելակերպ է ընտրում այս կամ այն երկրում լինելով, դիմելու այս կամ այն իր խնդիրները կարգավորելու համար: Իհարկե, քաղաքական ապաստան խնդրելը լավ բան չի, որևէ մեկը չի ողջունում»:
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանն ԱՄՆ-ի հետ առճակատման չի ձգտում, բայց պատրաստ կլինի իրեն պաշտպանել անհրաժեշտության դեպքում:
«Սուպերմենի կերպարի տակ մնացած Նիկոլին ասեմ, որ վարչապետի գլխավոր գործառույթը ոչ թե ինքնանպատակ քննադատելն է, այն էլ՝ԱՄՆ-ին, այլ գործընկերային հարաբերություններ զարգացնել ի շահ երկու ժողովուրդների»:
Հուլիսի 14-27-ը Երևանում կայանալիք Եվրոպայի Մ-19 առաջնության եզրափակիչ մրցաշարի բրենդային դիզայնով ձևավորված ֆուտբոլային գնացքը 3 ամիս շարունակ՝ մինչ¨ տարվա կարևորագույն իրադարձության մեկնարկը և ամբողջ մրցաշարի ընթացքում, կիրականացնի իր ուղերթները Երևանի մետրոպոլիտենի կայարաններում:
Ղազախստանի մայրաքաղաք Նուր Սուլթանում սկսվել է Սիրիային նվիրված բանակցությունների հերթական փուլը Աստանայի ձեւաչափով։
Մոսկվայում ապրիլի 24-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռավկովի հետ։
Կոլոմբոյի Բանդարանաիկե խոշորագույն միջազգային օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը:
Գեղարքունիքի մարզում 2019 թվականի ապրիլի 25-ի գիշերային ժամերին կրկին ձյուն է տեղացել: Ըստ առանձին համայնքներից ստացված տվյալների, առավոտյան ժամը 9-ի դրությամբ ձյան շերտը կազմել է 7-10 սանտիմետր: Տեղացած ձյան պատճառով ընդհատված են մնում գարնան գյուղատնտեսական, ինչպես նաեւ ճանապարհաշինական աշխատանքները:
Աշխարհում ամեն տարի ապրիլի վերջին շաբաթը նվիրվում է իմունականխարգելմանը, ինչը հնարավորություն է ընձեռում մեկ անգամ ևս ընդգծել պատվաստումների դերի կարևորությունը և գերակայությունը հանրային առողջապահության ոլորտում:
Ապրիլի 24-ին 87 տարեկան հասակում մահացել է ֆրանսիացի կինոդերասան Ժան Պիեռ Մարելը:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 76-ի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
«Փորձում են նույնիսկ խնդիրը անձնական դաշտ տեղափոխելով՝ այնպիսի լուծումներ ստանալ, միայն թե դաշտում նոր խաղացողներ չհայտնվեն… Սա անընդունելի մոտեցում է և հաստատ չի բխում պետության և քաղաքացու շահերից»:
ԱՄՆ-ի վարչակազմն ապրիլի 24-ին էական բացառություններ է մտցրել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) նկատմամբ պատժամիջոցների գործող ռեժիմում:
ՀՀ տարածքում ապրիլի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ավտոճանապարհներն անցանելի են:
Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն Լատինական Ամերիկայի երկրներին կոչ է արել հետեւելու ԱՄՆ-ի, Կանադայի եւ Եվրամիության օրինակին եւ պատժամիջոցներ սահմանելու Վենեսուելայի նկատմամբ:
Վլադիվոստոկի Ռուսկի կղզում սկսվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հանդիպումը, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր երկրին, որ ուսադիրների ինստիտուտի պատն անսասան մնա։
Թուրքական ոստիկանությունը չի թույլատրել Ստամբուլի Սուլթանահմեթ հրապարակում Հայոց Ցեղասպանությանը նվիրված հիշատակման արարողություն անցկացնել: Նշվում է, որ միջոցառումը նախաձեռնել էր «Թուրքիայի Մարդու իրավունքների ասոցիացիայի» Ստամբուլի մասնաճյուղի ռասիզմի ու խտրականության դեմ հանձնաժողովը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի հարաբերությունները շարունակում են լարված մնալ, և նրանք ցուցադրում են իրար հանդեպ ունեցած ոչ գործընկերային հարաբերությունները:
«Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում են թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:
Պետական ստանդարտները կարող են հիմք հանդիսանալ ուսուցիչների որակավորման, նախնական և շարունակական մասնագիտական կրթության, ինչպես նաև ատեստավորման համակարգի բարելավման համար:
«Ժողովուրդ» թերթը գչում է, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի երեք դատավորները` Նելլի Բաղդասարյանը, Հարություն Մանուկյանը եւ Դավիթ Գրիգորյանը, տարբեր պատճառաբանություններով հրաժարվել էին քննել սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը:
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ի կողմից Արմավիր ՔԿՀ-ում իրականացված գործողություններն ու բացահայտումները եւս մեկ անգամ հաստատում են մեր այն հրապարակումները, ըստ որոնց՝ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում տիրում է բարձիթողի վիճակ, եւ այդ հաստատությունների ղեկավարները իրենց դիրքն օգտագործում են կոմերցիոն նպատակներով:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 24-ին, տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին) գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (Արցախի Հանրապետության Քարվաճառ քաղաքից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց պառլամենտը բավականին թանկ հաճույքի է վերածվել. այնտեղ ոչ միայն 101-ի փոխարեն 131 պատգամավոր է, որոնք բավականին տպավորիչ աշխատավարձ են ստանում, այլեւ պառլմենտարիզմի պատմության մեջ երբեք այսքան պատգամավոր չէր դիմել վարձով բնակարանի գումարի փոխհատուցում ստանալու հարցով, իսկ մենք փշերի վրա նստած` սպասում ենք` կկրճատե՞ն մեզ, թե՞ ոչ»,- ասաց ԱԺ աշխատակիցը: