Բաժիններ՝

Մակրոնը գրառում է կատարել Ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: Ֆրանսիայի նախագահը կատարել է հետևյալ գրառումը.

«Ապրիլի 24-ին մենք պաշտոնապես ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որպեսզի հիշենք, որ մարդն ընդունակ է վատագույնին, երբ մոռանում է, թե ինչն է իրեն կապում իր հարևանի հետ, և որպեսզի հետևողական լինենք, որ պատմությունը չկրկնի նրա սխալները»:

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել հիշատակի ավանդական միջոցառում՝ քաղաքապետ Անն Իդալգոյի մասնակցությամբ: Այս տարի միջոցառումն ունեցել է խորհրդանշական բնույթ, քանի որ երկրում առաջին անգամ ապրիլի 24-ը պաշտոնապես նշվում է որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:  Միջոցառմանը ներկա է գտնվել ավելի քան 500 մարդ, այդ թվում՝ քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակութային հայտնի գործիչներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930