Բաժիններ՝

Շրի Լանկայում ահաբեկչական գործողությունների գործով ձերբակալվածների թիվը հասել է 76-ի. Ada Derana

Շրի Լանկայում իրականացված պայթյունների հետաքննության ընթացքում ձերբակալված կասկածյալների թիվը հասել է 76-ի: Ինչպես ապրիլի 25-ին հայտնել է Ada Derana պորտալը, լույս հինգշաբթի գիշերը բերման է ենթարկվել 16 մարդ։

Շրի Լանկայում զատկական կիրակի օրը տեղի են ունեցել մի շարք պայթյուններ. առաջին վեցը որոտացել են երկրի երեք տաճարներում եւ երեք հյուրանոցներում, յոթերորդը՝ կղզու արեւմուտքում, ութերորդը՝ Կոլոմբոյի արվարձանի բնակելի համալիրում: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ ահաբեկչական գործողությունները կատարել են մահապարտ-ահաբեկիչները: Վերջին տվյալների համաձայն, պայթյունների հետեւանքով զոհվել է 359 մարդ, տուժել է ավելի քան 520 հոգի:

Շրի Լանկայում իրականացված մի շարք պայթյունների պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, թեեւ խմբավորումը կղզում կատարված գրոհներին իր մեղսակցության ապացույցներ չի ներկայացրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930