Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ամրագրելով՝ Ֆրանսիան հաստատում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:
Մխիթարյանը տեսանյութ է տեղադրել`հիշելով 1,5 միլիոն զոհերի հիշատակը, օգտագործելով «Ոչ ժխտմանը» և «Մենք երբեք չեն մոռանա» հաշթագերը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի խոսքով՝ ապրիլի 24-ն այն օրն է, երբ բազմաթիվ հայեր բռնի տեղահանվեցին իրենց օրրաններից, ոչնչացվեցին հայկական հոգևոր ու նյութական արժեքներ, և այս ամենը պետք է կարևոր նշանակություն ունենա քաղաքակիրթ մարդկության համար, քանի որ ցեղասպանությունը քաղաքակիրթ մարդկության դեմ ուղղված ծանրագույն հանցագործություն է։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ ի ցույց ողջ աշխարհի առաջ տարավ թուրքական պատմագիտական-դիվանագիտական սուտն ու հերքեց հայերի դեմ իրականացված ոճրագործությունը:
Այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի ժամանակ Դավիթ Սանասարյանը հաստատեց, որ նախորդ շաբաթ օրը կառավարական առանձնատանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Սակայն նա հրաժարվեց մանրամասներ, թե ինչ են քննարկել հանդիպման ընթացքում:
Ապրիլի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11:15-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 07:15-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.090 և արևելյան երկայնության 46.270 աշխարհագրական կոորդինատներով (ԱՀ՝ ք. Քարվաճառից 21 կմ արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ճիշտ կլիներ, որ Հայաստանի վարչապետի այսօրվա՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված պաշտոնական ուղերձում, հիշատակվեր նաեւ ցեղասպանության կազմակերպիչը՝ Օսմանյան կայսրությունը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ունը ժամանել է Վլադիվոստոկ: Այս մասին հայտնում է ՌԻԱ նովոստին:
Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ապրիլի 23-ի երեկոյան հանդիպել է «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևի հետ։
«Հեղափոխության սիմվոլը ՀՀ քաղաքացին է, եռագույն դրոշը, մեր զինանշանն է, և չեմ կարծում, որ հեղափոխության սիմվոլը ես եմ»,- հավելեց Դավիթ Սանասարյանը։
Ապրիլի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է մայրաքաղաքի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Լոս Անջելեսի միացյալ դպրոցական շրջանը (LAUSD), որը երկրում գործող երկրորդ խոշորագույն հանրակրթական դպրոցական համակարգն է, մտադիր է հատուկ հիշատակի կարգ սահմանել Հայոց ցեղասպանության տարելիցներին:
Շրի Լանկայի անվտանգության ծառայության աշխատակիցները ռումբ են վնասազերծել զբոսաշրջային քաղաք Կատանայի ռեստորաններից մեկում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Անդրադառնալով «Արարատցեմենտի» շուրջ բարձրացրած աղմուկին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ կլինկերի հետ կապված՝ ԱԺ-ն ինչ օրենք էլ ընդունի, այն իր սրտով կլինի, միայն թե վերջում չկանգնեն-ասեն, թե ամեն ինչ Ծառուկյանի համար են արել։
Ռիգայի հեղինակավոր «Սևագլուխների տանը» Լատվիայում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ ապրիլի 22-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին և Կոմիտասի 150-ամյակին նվիրած միջոցառում, որի ընթացքում համերգային հատուկ ծրագրով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը և դաշնակահարուհի️, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը։
Նիկոլ Փաշինյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
«Որ պահին հսկող դատախազը տեսնի, որ գործը կարված է, ինչպես հայտնում են Դ. Սանասարյանի պաշտպանները, որևէ պարագայում նախաքննական մարմինը չի շարունակելու վարել գործը»,- ընդգծեց Ա. Դավթյանը։
Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Հազարավոր հայեր ու օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան 1.5 միլիոն հայերի հիշատակին:
«Հաշվի առնելով, որ նախորդ սահմանադրական փոփոխությունների ակտիվ մասնակիցն եմ եղել, չեմ կարող այդ զգացողությունը բացատրել, բայց մի փոքր այլ է, երբ դու այդ ամենին կողքից ես նայում։ Ես սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն՝ նույնպես»։
Դավիթ Սանասարյանի ու պաշտպանների կողմից գործի՝ շինծու որակմանն անդրադառնալով՝ Բախշյանը նկատեց. «Եթե այս օրերին, այսինքն՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ն կարողանում է, պաշտպանի ասած, շինծու օրդեր սարքել, ուրեմն լուրջ մտածելու բան ունենք. և՛ կառավարությունը, իշխանությունը՝ ի դեմս վարչապետի, լուրջ մտածելու բան ունեն»։
Արդեն 2 օր է ինձ տրամադրում էի վատագույն սցենարին, որպեսզի հանգիստ տանեմ էդ ամենը: Երբ հասանք ՀՔԾ, երկար պահեցին ոստիկանական գազելում, դրանից պարզ էր, որ շատ են դատվողները, չեն հասցնում: Առաջին քննիչի հետ խոսակցությունը երկար չտեվեց, որովհետև պահանջում էի Սերժի նկարի առկայությամբ ինձ չքննեն:
Նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանը Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված այն մարտավարությունը, որը որդեգրել են իրենք՝ նոր իշխանությունները, տարիներ շարունակ եղել է, որի արդյունքում էլ ամեն տարի որևէ երկիր ճանաչում է Հայոց ցեղասպանությունը։
«Ինչ վերաբերում է լուրերին, որ քննարկվել է Լավորվյալ փաստաթուղթը, ապա պետք է ասեմ, որ այնտեղ քննարկել ենք կողմերի տարբեր մոտեցումներրը և տարբեր դիրքորոշումները, բայց որևէ փաստաթուղթ այս փուլում չենք քննարկում»։
Պոլսահայ երջանկահիշատակ լուսանկարիչ Արա Գյուլերի աշխատանքներն ապրիլի 23-ից ցուցադրվում են Լոնդոնի հայտնի Սաատչի թանգարանում:
«Այս հարցում երբևէ չենք ասել, որ Ցեղասպանության ճանաչումը նախապայման է։ Ցեղասպանությունը կանխարգելելը դա միջազգային պարտավորություն է»։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն։
Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ժխտում պատմական իրողությունը և այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին, 20-րդ դարի խոշորագույն վայրագություններից մեկն է:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում էր նաև ֆրանսահայ երջանկահիշատակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: