ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի միջև նախօրեին կայացած բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:
Հայաստանի ֆուտբոլի մինչև 16 տարեկանների թիմը մեկնել է ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարին:
«Ես ուզում եմ հավատալ, որ ՄԻԵԴ-ն անկախ մարմին է, և իր համար նշանակություն չունի՝ այստեղ իշխանության գլուխ ինչ ուժ է՝ ժողովրդավարակա՞ն, թե՞ ավտորիտար, իրենք բողոքները քննել և քննելու են, հուսամ, իրավունքի խախտումների տեսանկյունից»։
Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որին ներկա էին պատգամավորներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ։
Այսպիսով, 2016-ից 2019 թվականի ապրիլի 23-ը պահանջել և ստացել է 112.000 դրամ ապօրինի վարձատրություն։
ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի տարբեր կուրսի ուսանողներ՝ ֆակուլտետի դեկան Գեղամ Պետրոսյանի և ամբիոնի վարիչ Վահրամ Պետրոսյանի ուղեկցությամբ ապրիլի 25-ին այցելել են ՀՀ ԱԳՆ։
ՀՀ կառավարությունը Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը լրացուցիչ 30 հաստիք տրամադրեց:
Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում ապրիլի 24-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ պատարագ և հոգեհանգստի կարգ:
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայի Էմերին «Վուլվերհեմփթոն»-ից կրած պարտությունից հետո զայրացած է ոչ թե ֆուտբոլիստների, այլ ինքն իր վրա:
Նիդերլանդների տարբեր բնակավայրերում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություններ։
Արմենուհի Այդինյանը որոնվում է որպես անհետ կորած:
Ապրիլի 25-ին, ժամը 14:46-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Նախարարությունում տևական ժամանակ անառողջ մթնոլորտի մասին պատմող մեր աղբյուրը փոխանցում է նաև, որ Սամվել Ամիրխանյան-Հակոբ Արշակյան հարաբերություններում կոնֆլիկտը ծագել է «Հին ու Նոր Հայաստան» ընկալումների տիրույթում:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ուլե-Հունար Սուլշերը Անգլիայի այս առաջնությունում լավագույն թիմ է համարում «Մանչեսթեր Սիթի»-ն:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարի և ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի նախկին պետի կողմից առերևույթ յուրացումներ կատարելու մի շարք հանգամանքներ:
168.am-ի տեղեկություններով՝ ՌԴ Կարելիայի Հանրապետության նահանգապետ Արթուր Պարֆյոնչիկովը 2008-2017թթ. զբաղեցրել է Ռուսաստանի Դաշնության Դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավի պաշտոնը։
Նախքան Հայոց ցեղասպանությունը պատմական Հայաստանի Դիարբեքիր բնակավայրում առնվազն 65․850 հայ էր ապրում։ Հայաշատ էին ոչ միայն Դիարբեքիր քաղաքը, այլև նրա շրջաններն ու գյուղերը։ Մասնավորապես Լիջեի շրջանի 33 գյուղերում շուրջ 6000 հայ էր ապրում, գործում էր հայկական 24 եկեղեցի։
ՀՀ կառավարությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսային արտոնություն տրամադրեց «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը:
Ադրբեջանական որոշ լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունն առ այն, թե իբր ս.թ. ապրիլի 24-ի ժամը 17:30-ի և 25-ի ժամը 15:20-ի սահմաններում հայկական առաջապահ ուժերը կրակահերթեր են արձակել հակամարտ զորքերի շփման գծի արևելյան հատվածում տեղակայված մերձճակատային Չիրագլի գյուղի ուղղությամբ, որի ընթացքում գնդակոծության տակ են հայտնվել այդ ժամանակ տներից մեկի բակում գտնվող 4-ից 13 տարեկան մի քանի աղջիկ երեխաներ, ոչ այլ ինչ է, քան հերթական ապատեղեկատվություն:
«Փյունիկ-2»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Յուրի Տարխանովը, որն առաջին թիմի մարզչի տղան է:
Աննա Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի գլխավոր խմբագիր Տիգրան Ֆարմանյանի մահվան կապակցությամբ:
«Հանրապետականներն ասում էին մի բան, որին իրենք նախապես չէին հավատում, գիտեին, որ ժողովուրդն իրենց ատում է, բայց շեշտում էին, թե մեծամասնություն ունեն: Սերժ Սարգսյանն էլ, միգուցե, իրականությունից կտված էր, որովհետև երկար տարիներ բարձրագույն իշխանության մեջ էր ու շրջապատված քծնողներով: Փաշինյանն էլ է հիմա քծնողներով իրեն շրջապատում: Վարչապետի կողքին դուք տեսնո՞ւմ եք մեկին, ով ասում է՝ ոչ պարոն վարչապետ, այստեղ միգուցե դուք սխալ եք»:
Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրում կայացավ մրցաշարի ամենասպասված խաղերից մեկը՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ընդդեմ «Մանչեսթեր Սիթի»-ին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանությունների արդարացում»: Հայաստանի ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին:
Մարդու իրավունքների պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդման մեջ տեղ են գտել կենսաթոշակային ոլորտում առկա թե՛ գործնական, թե՛ օրենսդրական խնդիրներ։ Արդյունքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների հիման վրա վեր են հանվել ոլորտում առկա համակարգային խնդիրներ:
«Մեր կանխատեսումը, որ պետք է ազատ արձակվի, իրականացավ, և ընթացքն արդեն ցույց կտա»,- 168.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Պետական վերահսկողական ծառայության աշխատակից Սամվել Ադյանի ազատ արձակմանը Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը։
Լեզվի մասին նոր օրինագիծը, որն ապրիլի 25-ին ընդունել է Գերագույն ռադան, հասարակայնության հետ բավականաչափ լայն քննարկում չի անցել, իսկ երկրի համար դրա հետեւանքները դժվար է կանխատեսել:
ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն կներկայացվի Ազգային ժողով: Այս մասին գործադիրի ապրիլի 25-ի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
«Սա թուրք ժողովրդի դեմ չէ, թուրք քաղաքացիների, որ հիմա այդքան փորձում են շահարկել. սա ժխտողական կեցվածք ունեցող Թուրքիայի կառավարության դեմ է։ Տարիներ, տասնամյակներ շարունակ Ցեղասպանություն իրականացրած Օսմանյան Թուրքիայի շարունակություն այդ կառավարության դեմ է»,- այսօր Թուրքիայի դրոշն այրելու միջոցառման ժամանակ նշեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի դիմաց ապրիլի 24-ին տեղի ունեցավ ծաղկեպսակների տեղադրման և ծաղիկների խոնարհման արարողություն՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի։