ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս տարվա մայիսի 1-ը: Դրանից հետո օրենքում փոփոխություն այլևս չի լինելու:
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին խոստացել է Իսրայելին կոշտ պատասխան տալ, եթե այդ երկրի ռազմածովային ուժերը փորձեն արգելափակել իրանական նավթի վաճառքը ծովուղիներում:
«Թե չէ՝ մենք չենք կարա մասնակից լինենք այն բանի, որ ժողովուրդը սպասել ա, որ ավելի լավ ապրի, հարկերը պակասեն, աշխատավարձը բարձրանա, մարդը կարողանա իր վարկերը փակի»,- ասաց Ծառուկյանը:
Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարան են եկել Արցախի Հանրապետության դրոշներով: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դա սիմվոլիկ է, Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, որ պետք է ազգովի բարձրացնենք ու միասնական լուծել:
«Բարգավաճ Հայաստանը» ողջունում է Հայաստանի և Արցախի անվտանգության խորհրդի համատեղ նիստի անցկացումը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ միաժամանակ դժգոհություն հայտնելով, որ հանրությունն այդպես էլ չլսեց իր սպասելիքների պատասխանը:
Եվրամիությունից առանց գործարքի Մեծ Բրիտանիայի դուրս գալու սցենարն ավելի ակներեւ է դառնում մարտի 12-ին բրիտանական խորհրդարանում համաձայնագրի նորացված տարբերակի շուրջ քվեարկության ձախողումից հետո:
«Նա շատ ավելի կարևոր ազդակ է տվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով նախօրեին ՀՀ վարչապետի ելույթին Ստեփանակերտում, որտեղ նա խոսել էր Մադրիդյան սկզբունքների հստակեցման անհրաժեշտության մասին։
ԿԺԴՀ-ի իշխանությունները միջազգային պատժամիջոցները մասնակիորեն հանելու դիմաց Յոնբենի միջուկային կենտրոնի ապամոնտաժման վերաբերյալ իրենց առաջարկությունն ամենաիրատեսական քայլն են համարում միջուկազերծման գործընթացն սկսելու համար:
«Սլովակիայի կողմից որևէ սխալ չի հայտնաբերվել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը՝ անդրադառնալով Սլովակիայից Ադրբեջան զենքի ապօրինի մատակարարումների թեմային, որը մեծ աղմուկ էր բարձրացրել Սլովակիայի և տարածաշրջանի մամուլում։
Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը պահանջել է համընդհանուր ընտրություններ անցկացնել այն բանից հետո, երբ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը մերժեց Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) պայմանների վերաբերյալ կառավարական համաձայնագիրը:
«Որևէ հնարավոր փոփոխություն բանակցային ձևաչափի հարցում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար»,- այս մասին այսօր Երևանում ասաց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը։
Մամուլում երեկվանից մեծ աղմուկ է բարձրացրել Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցում ընթացող դասադուլն ու գործադուլը։ Հաշվի առնելով թեմայի մեծ հնչեղությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավշարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանն ազատման դիմում չի գրել, նա տնօրենի պաշտոնում ընտրվել է օրենքին համապատասխան:
Վարժարանի ղեկավարությունը կոչ է անում բոլորին ցուցաբերել առավելագույն նրբանկատություն հատկապես, երբ խոսքը գնում է ռազմական մասնագիտության ուղղությամբ իրենց առաջին քայլերն անող մեր ապագա սպաներին։
Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին, որը 5 տարին մեկ անգամ կազմակերպվում է նախարարական մակարդակով:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարություն է տարածել 2020 թվականին ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության վերաբերյալ: ՀՀ մշակույթի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ստեղծագործողներին և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցության ծրագրի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև.
Վրաստանի նախկին նախագահ եւ Ուկրաինայի Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, թե մտադիր է ապրիլի 1-ին ժամանել Ուկրաինա, քանզի վստահ է, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չի անցնի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, ուստի ոչ ոք չի խանգարի երկիր իր մտնելուն։
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հորդորել է տարբեր կրոններ դավանող հայրենակիցներին՝ իրենց աղոթքներով օգնել վերականգնելու էներգամատակարարումը երկրում:
Piper երկշարժիչ ինքնաթիռը բնակելի շենքի վրա է ընկել ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի Մադեյրա քաղաքի մերձակայքում:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով մարտի 13-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
ԱՄՆ-ը մտադիր է զրոյի հասցնել իրանական նավթի արտահանումը:
Ֆրանսիայի Սենատը (խորհրդարանի վերին պալատը) մարտի 12-ին երկրորդ՝ վերջնական ընթերցմամբ ընդունել է Ֆրանսիայում ցույցերի ագրեսիվ մասնակիցների հակազդման մասին օրինագիծը, որն իր հայտնվելու պահից ենթարկվել է հարյուրավոր ուղղումների:
Գրպանահատություն միկրոավտոբուսում։
Մարտի 12-ին, ժամը 23.40-ի սահմաններում, «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 68-րդ կմ-ին բախվել է «Մերսեդես E» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2101»-ի 57-ամյա վարորդ Մանվել Պետրոսյանը տեղում մահացել է, իսկ «Մերսեդես E»-ի 26-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել մի շարք օրինագծերի, որոնք նպատակամղված են հակառուսական քաղաքականության խստացմանը:
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Պարտադիր ժամկետային զինծառայողի մայրը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել որդուն լրացուցիչ հետազոտելու հարցում:
Առաջիկա օրերը Վենեսուելայում վճռորոշ կդառնան իշխանության համար պայքարի առումով:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջան մեկնել ցանկացող Ռուսաստանի քաղաքացիներին խորհուրդ է տալիս մանրակրկիտ գնահատել բոլոր հավանական ռիսկերը:
ՀՀ ՊՆ N զորամասի ջոկի սան հրահանգիչ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Համլետ Հրաչի Ավագյանը 12.03.2019թ.՝ ժամը 17:00-ի սահմաններում, բուժօգնություն ցուցաբերելու նպատակով մարտական հենակետից այլ մարտական հենակետ գնալու ճանապարհին սայթաքել է և ընկել ձորը:
Բրիտանացի պատգամավորները կրկին մերժել են Brexit-ի պայմանների վերաբերյալ Եվրամիության հետ համաձայնագիրը: