
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ են եկել Արցախի Հանրապետության դրոշներով

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները խորհրդարան են եկել Արցախի Հանրապետության դրոշներով: ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը նշեց, որ դա սիմվոլիկ է, Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, որ պետք է ազգովի բարձրացնենք ու միասնական լուծել:
«Իմ ու քոնը չկա, պետք է միասնական քննարկվի, որոշում կայացվի, որ կարողանանք արցախցու թափած արյունը, նպատակը մենք իրականություն դարձնենք»,- ասաց Ծառուկյանը:
Ըստ նրա՝ այսօր ոչ ոք չի կարող մի ստորագրությամբ հարցեր լուծել: