Netflix-ն սկսել է աշխատել Ալեքսանդր Դյումայի «Երեք հրացանակիրներ» վեպի հիման վրա ֆիլմի ժամանակակից տարբերակի վրա:
Ինչո՞ւ Աստված չի պատասխանում մեր աղոթքներին: Խնդիրը, հավանաբար, Նրա հետ ունեցած հարաբերության մեջ է: Մարդիկ գիտեն, որ Աստված գոյություն ունի և երկրպագում են Նրան, սակայն աղոթքներին պատասխան ստանալը կապված է Աստծո հետ իրական հարաբերություն ունենալու հետ: Կարևոր է, որ մարդ Աստծո հետ կենդանի հարաբերության մեջ մտնի:
Ինդոնեզիան կարող է եվրոպական արտահանման առանձին ապրանքների արգելք սահմանել ի պատասխան Եվրամիության կողմից կենսավառելիքի արտադրության մեջ արմավենու յուղի օգտագործման սահմանափակումների խստացման։
«Գաղտնիք չէ նաև, որ այսօր հայ-ռուսական հարաբերություններում չի ավարտվել ադապտացիոն փուլը, սա մի փուլ է, երբ կողմերը դեռ փորձում են հասկանալ միմյանց, խնդիրները հստակեցնել, լուծել դրանք, կամ հասկանալ այդ հարցում մյուս կողմի դիրքորոշումը»:
Եվրո-2022-ի ընտրական փուլի Բոսնիա և Հերցեգովինա-Հայաստան խաղի մեկնարկային կազմերը հայտնի են:
ԱՄՆ նախագահի` Գոլանի բարձրունքների վերաբերյալ գրառումը արժանացել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քննադատությանը: Ինչի արդյունքում ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է թուրքական ազգային արժույթը` լիրան:
ԱՄՆ-ի Ուեսթ Փալմ Բիչ զինափորձարանի (Ֆլորիդայի նահանգ) երկնքում մարտի 21-ին փորձարկման առաջին թռիչքն է կատարել DEFIANT հաջորդ սերնդի մարտական նախատիպ-ուղղաթիռը, որը մշակել են Միացյալ Նահանգների Sikorsky, Lockheed Martin եւ Boeing ընկերությունների կոնստրուկտորները:
Ժամը 20:10-ի սահմաններում, Սպիտակի բժշկական կենտրոնից ոստիկանության Սպիտակի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Այսօր արդեն նուրբ ակնարկ կա այն մասին, որ ռուսական կողմի հետ բանակցություններ են վարվում միջուկային վառելիքի տեղափոխման մասին: Ակնարկն արվում է համարյա դիվանագիտական «դատարկաբանության» մակարդակում:
Եվրոպայի առաջնության նախընտրական փուլը Հայաստանի ազգային հավաքականի համար սկսվում է Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու հետ արտագնա խաղով: Նոր շրջափուլ, նոր պայքար և նոր սպասելիքներ:
Եթովպիական ավիաուղիների վթարում զոհվածների ընտանիքները սգում են իրենց հարազատների համար, իսկ միջազգային հանրությունը պատասխաններ է պահանջում: Քննչական գործընթացը փորձում է պարզել, արդյոք վթարի պատճառը օդաչուի սխալն էր թե՝ օդանավը:
Ինչպես հաղորդում է Metro-ն, «Արքայական ակումբ» տեղափոխության վերաբերյալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը զրուցել է Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Էդեն Ազարի հետ:
Խոշոր ընկերությունները նոր իշխանությունների շրջանում փորձում են որոշակի «տանիքներ» գտնել, որպեսզի առաջ մղեն իրենց բիզնես շահերը։ Այդպիսով, «Վիվառոյի» սեփականատերերը շրջանցեցին իրենց մտերիմ ընկեր Ալեն Սիմոնյանին, որի շնորհիվ նրանք մոտեցել էին «թավշյա հեղափոխականներին»։ Տեղեկանալով այս մասին՝ Ալեն Սիմոնյանը շտապել է ԱԺ ներկայացնել վիճակախաղերը սահմանափակող իր նախագիծը:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Քրիստոֆ Կաստաները իշխանությունների ներկայացուցիչների շարքում երկրի բնակչության ամենափոքր վստահությունն է վայելում ցույցեր անցկացնելու ժամանակ կարգուկանոն հաստատելու հարցում:
healthylifetricks.com-ը ներկայացրել է շաքարից կախվածությունից ազատվելու ամենահեշտ միջոցը 2 բնական բաղադրիչների օգնությամբ:
Ազգային ժողովի թվով 60 մաքրուհիներ երեկ խորհրդարանում բողոքի ակցիա էին կազմակերպել։
Արտաշատ քաղաքի Մասիսի 11 տան բնակիչ Արամ Հարությունյանը ցանկանում է տարիներով մշակած հողը սեփականաշնորհել, բայց թույլ չեն տալիս:
Ուկրաինայում 2019 թվականի սկզբից կարմրուկով հիվանդացել է 30 հազար 794 մարդ, այդ թվում՝ 16 հազար 969 երեխա:
«Այո, պետք են պատերազմի չվերսկսման երաշխիքներ, այդ իմաստով «ազնիվ խոսքը» կարևոր է, բայց խիստ անբավարար։ Այստեղ, ինչ խոսք, հայկական դիվանագիտությունն անելիք ունի»,- եզրափակեց փորձագետը։
Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հերքել է կարիերայի հավանական ավարտի մասին լուրերը:
Ուկրաինայում ընտրություններից երկու շաբաթ առաջ նախագահական վարկանիշի առաջատարը մնում է շոումեն Վլադիմիր Զելենսկին. նրան աջակցում է ընտրողների 24,9 տոկոսը, երկրորդ դիրքում «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն է, երրորդում՝ գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն:
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մարտի 23-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը։
Մադրիդի «Ռեալի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան բարձր է գնահատել իր ելույթները:
Եթե ես պահանջվող փորձառությունը չունենայի, ապա իմ դիմումը չէր ընդունվի, ինձ չէին հրավիրի հարցազրույցի, Նախագահն ինձ հետ չէր զրուցի, որովհետև ի սկզբանե կբացառվեր իմ թեկնածության առաջադրման հնարավորությունը։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի այն հայտարարությանը, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի թեկնածության համաձայնեցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ուղարկվել են կազմակերպության անդամ երկրներին:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է իր վերջին հենակետը Սիրիայում, ինչի արդյունքում վերջ է դրվել խալիֆայությանը, որի ստեղծման մասին հայտարարել էր դեռևս 2014 թվականին:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:
Դեռևս նախորդ տարի Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում բարձրացվեց ռեստորանների հարկային բեռը, ինչն առաջացրել էր ռեստորանատերերի դժգոհությունը, քանի որ հարկային բեռի ավելացումը կբերեր ծառայությունների մատուցման գների բարձրացման, ինչպես նաև կվնասեր ոչ միայն՝ ռեստորանային բիզնեսին, այլև՝ զբոսաշրջությանը։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին Լուի վան Գալին անվանել է մարտավարության լավագույն մասնագետը, ում հետ նրան բախտ է վիճակվել աշխատել:
Մարտի 22-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին Ադրբեջանի իրավազորության ներքո հայտնված և հետագայում 20 տարվա ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հորը՝ Արմեն Ղազարյանին: