Բաժիններ՝

Արսեն Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վիեննա

Հայաստանի պատվիրակությունը՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գլխավորությամբ, կմասնակցի Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի թմրամիջոցների դեմ պայքարի հանձնաժողովի 62-րդ նստաշրջանին, որը 5 տարին մեկ անգամ կազմակերպվում է նախարարական մակարդակով:

Արտաքին գործերի և այլ նախարարներ, ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար այլ անձինք:

Երկօրյա միջոցառման ընթացքում կներկայացվեն ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից մշակված այն ծրագրերը, որոնց միջոցով հնարավոր է հասնել թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային խնդրի լուծմանը, ինչպես նաև անդրադարձ կկատարվի թմրամիջոցների համաշխարհային խնդրի ինտեգրացված և հավասարակշռված ռազմավարությանը` ուղղված քաղաքական հռչակագրի և գործողությունների ծրագրի ներդրման գործընթացին:

Նախարարական նստաշրջանին Արսեն Թորոսյանը կներկայացնի Հայաստանում թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քաղաքականությունը, միջոլորտային և միջազգային համագործակցության ընթացքն ու վերջինիս արդյունքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս