Շուրջ 20 մարդ է տուժել Viking Sky կրուիզային հանրանավի վթարի հետեւանքով:
Գիշերային ծառայության ընթացքում բացահայտված հերթական դեպքը․ կողոպուտ մայրաքաղաքի կենտրոնում։
«Ով իր հորը կամ մորը Ինձնից ավելի է սիրում, Ինձ արժանի չէ»: (Մատթեոս 10:37)
Lifehacker հարթակն առաջարկում է ծանոթանալ թվով 8 որոնողական համակարգերի, որոնք իրենց գործառույթներով ավելի լավն են, քան ամենահայտնի Google-ը:
ԱՄՆ-ի պետական բյուջեի պաԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը փետրվարին կազմել է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար): կասուրդը փետրվարին կազմել է 233,977 միլիարդ դոլար, ինչը 8,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից (215,239 մլրդ դոլար):
Եվրոպայի առաջնության որոկավորման փուլը շարունակվում է:
Փետրվարին բյուջեի մուտքերը ոչ միայն չեն ավելացել, այլև նույնիսկ նվազել են։ Եթե անցած տարվա նույն ամսին պետական գանձարան հաշվեգրված հարկային եկամուտների ու պետտուրքերի գումարը կազմել էր ավելի քան 89,9 միլիարդ, ապա այս տարի եղել է շուրջ 86,6 մլրդ դրամ։
Ոստիկանները բացահայտել են հախճապակու գործարանից կատարած գողությունը։
Օրեր առաջ հրապարակում էինք պատրաստել այն մասին, որ Արտաշատ քաղաքի Մասիսի 11 տան բնակիչ Արամ Հարությունյանը ցանկանում է տարիներով մշակած հողը սեփականաշնորհել, բայց նրան թույլ չեն տալիս:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մարտի 25-ին, ժամը 16:59-ին տեղեկություն է ստացել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 1Ա շենքի մոտակա բլուրից տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է օգնություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 31-ին կայանալիք տեղական ինքնակառարվարման ընտրություններից մեկ շաբաթ առաջ բավականին վիճահարույց հայտարարություն է արել: Թուրքական ալիքներից մեկին տված հարցազրույցի ընթացքում Էրդողանը նշել է, որ ընտրություններից հետո կարող են Սուրբ Սոֆիա (Այա Սոֆիա) տաճարի թանգարանի կարգավիճակը փոխել՝ այն դարձնելով մզկիթ:
Ընդհանրապես կոռուպցիան բավականին դժվար ապացուցվող հանցագործություն է, սակայն դրա գոյության մասին կարելի է հիմնավոր կասկածներ ունենալ իշխանությունների տարբեր ոչ տրամաբանական գործողություններից, որտեղ երևում է իշխանավորների ակնհայտ շահը։
Արարատի մարզպետարանից խուսափեցին հրապարակել մրցույթին հայտ ներկայացրած մասնակիցների անունները: Սակայն 168.am-ին հայտնի դարձավ և՛ ցանկը, և՛ որոշ կարևոր մանրամասներ, որ առնչվում են մարզպետի դիրքորոշմանը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը մարտի 25-ին ընդունել է Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հայաստանյան գրասենյակի ղեկավար Քլեյ Մեյթրոնին:
Ստամբուլի Բիլգի համալսարանի դոցենտ Այշե Ույդուրանօղլուն ահազանգել է, որ շտապ միջոցներ չձեռնարկվելու դեպքում 11 տարի անց Թուրքիան կընդգրկվի ջրի դեֆիցիտ ունեցող երկրների ցանկում։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Ի գիտություն ընդունելով ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պարզաբանումները և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վարույթի նյութերը՝ մարտի 25-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկն այց են իրականացրել քաղաքացիական հիվանդանոցում գտնվող կալանավորված անձ Կոնստանտին Հովհաննիսյանին:
Ոստիկանները բացահայտեցին 30 նկարի գողության դեպքը։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մարտի 25-ին հայրապետական այցով մեկնել է Մոսկվա:
«Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը պատմել է, թե ինչ է զգացել, երբ 10 տարի առաջ նրան ախտորոշել են ապենդիցիտ, պերիտոնիտ և ուրեմիա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 25-ին Պաշտպանության նախարարության վարչական համալիրում հանդիպում է ունեցել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ:
Մարտի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսել էր ՀՀ-ում սպասվող ներդրումների մասին՝ նշելով, որ այժմ ՀՀ-ում կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով, ակտիվ փուլում են:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մարտի 25-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների տնօրեն Քրիստոֆ Պուարելին:
«Այլընտրանքային պատիժների ոլորտի զարգացման հեռանկարը Հայաստանում. աջակցություն ՀՀ արդարադատության նախարարությանը պրոբացիայի համակարգի ներդրման հարցում» ծրագրի շրջանակներում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում, որին ներկա էին ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը, պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանը, պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Հայկ Քոչինյանը, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի փորձագետներ Լեո Տիգեսը, Սթեֆան Պիթսը և «Քաղաքացիական հասարակական ինստիտուտ» ՀԿ տնօրեն Արտակ Կիրակոսյանը:
Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտների հետ հանդիպմանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը խոսել է կրթական ժամանակակից համակարգի խնդիրների մասին:
«Երևան իմ սեր» հիմնադրամն իրականացնում է «Հայրենիքի պաշտպան» ծրագիրը, որի մասին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ-ի հունվարի 28-ին:
Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը մարտի 24-ին հանդիպել է Ավստրիայում Հայ առաքելական եկեղեցական վարչության, համայնքի անդամների, հայկական միությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ:
Ուկրաինայի նախագահի թեկնածու, «Ժողովրդի ծառա» կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Զելենսկին ամենամեծ շանսերն ունի շահելու ընտրությունների երկրորդ փուլը:
Հայտնի իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն նշել է լավագույն ֆուտբոլիստներին, ում նա հնարավորություն է ունեցել մարզել իր երկար (1987-2018թթ.) կարիերայի ընթացքում:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը դիրքեր է ճանապարհել ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողների հերթափոխը։
«Ներկայացրած նախագծի առումով մասնագետներն ասում են, որ դա միակ տարբերակն է այդ շենքը փրկելու համար։ Այնպես չեն այդ տարածքի «հերն անիծել», որ վերականգնեն, շատ տարածքներ են քանդվելու, այն, ինչը որ քանդվելու է, պետք է շուտ քանդվի»։