Ոստիկանները բացահայտել են «վարկային միջնորդի» կատարած խարդախության դեպքեր։
Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախկին կնոջ, ով մեղադրում է դերասանին իր հանդեպ ընտանեկան բռնություն կիրառելու մեջ:
Լիլիթ Հովհաննիսյանի նոր «Dream» երգի տեսահոլովակը նկարահանվել է տարվա բոլոր եղանակներին`ամռանը, աշնանը, ձմռանն ու գարնանը:
Ձեռքը կարող է և հարվածել, և բուժել: Լեզուն կարող է և անիծել, և օրհնել: Սիրտը կարող է և ատել, և սիրել:
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները բացահայտել են թաղապետարանից կատարված գողություններ։
Վինագործ-վարպետների ընտանիքից Մարտին Երիցյանը 60 տարվա աշխատանքային գործունեության ընթացքում 600-ից ավելի երաժշտական գործիք է պատրաստել:
«Վայրի հրեշտակը» սիրված հեռուստանովելից հանրությանը հայտնի դարձած ուրուգվայցի դերասանուհի, երգչուհի Նատալիա Օրեյրոն երևանյան մենահամերգին վեց անգամ փոխելու է հագուստը:
Նիկոլ Փաշինյանի Իրան կատարած այցով այդպես էլ չտրվեցին այն բազմաթիվ հարցերի պատասխանները, որոնք կային հայ-իրանական հարաբերություններում։ Խոսքն առաջին հերթին տնտեսության մասին է։ Այս ոլորտում երկու երկրների միջև առկա է ահռելի պոտենցիալ, որը շարունակում է մնալ չիրացված։
Ժամանակակից աշխարհում մարդկանց երկու տեսակ կա՝ հաջողակ ու անհաջողակ: Վերջինները մոլեգին կերպով ցանկանում են առաջինների տեղը գրավել, մինչդեռ հաջողակները հնարավոր ամեն ինչ անում են անհաջողակների տեղում չհայտնվելու համար: Այնուամենայնիվ, հաջողակ մարդիկ տարբերվում են իրենց կենսակերպով:
«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության կողմից արդեն սկսվել է 16-17 միլիոն ԱՄՆ դոլար գումարի ներդրումային ծրագիրը, որն ուղղված է երրորդ սերնդի ցանցը արդիականացնելու նպատակով: Կլինեն նաև նոր առաջարկներ՝ փաթեթների տեսքով:
Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մինա Անդրեեւան հուսադրող է համարել գործազրկության ներկայիս ցուցանիշները Եվրամիությունում։
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն իր հարցազրույցներում բազմիցս է շեշտել 2019-ին աշխատավարձերի բարձրացում չի սպասվում: ԿԳ նախարար Ա. Հարությունյանը հայտարարել է, որ 2019թ. սեպտեմբերից կբարձրանան աշխատավարձերը՝ նշելով, որ դա իրենք իրականացնելու են խնայողությունների հաշվին։
«Որպեսզի մենք հասկանանք, թե Ազգային ժողովում որ ուժն է ընդդիմություն, պետք է տեսնենք նրանց գործերը, բայց առայժմ մենք չենք տեսել, թե այդ ուժերն ինչ աշխատանք են կատարել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ անդրադառնալով հարցին, թե խորհրդարանում որ ուժին է համարում ընդդիմություն՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությա՞նը, թե՞ «Լուսավոր Հայաստանին»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Երևանի Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված համերգին:
Մարտի 2-ին, ժամը 21:30-ի դրությամբ Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհահատվածները բաց են միակողմանի:
Ուկրաինայի նախագահի թեկնածու Անատոլի Գրիցենկոն հայտնել է, որ ընտրություններում հաղթանակի դեպքում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխաիլ Սահակաշվիլիին կվերադարձնի Ուկրաինայի քաղաքացիությունը:
«Ինչպես 3, 10 կամ 15 տարի առաջ, այնպես էլ՝ այսօր, սա իրատեսական չէ: Եթե նույնիսկ լինեն այդպիսի գումարներ, ապա նման ծրագրերը կյանքի կոչելու համար հարկավոր են տասնյակ տարիներ, բայց այստեղ կան ոչ միայն աշխարհագրական, այլև բազմակողմ քաղաքական խնդիրներ. նկատի ունեմ Վրաստան-ՌԴ, ՀՀ-Ադրբեջան, Իրան-Արևմուտք պատժամիջոցների առկայությունը»:
Իտալացին հոգնել է «Յուվենթուսում»:
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը՝ ՅՈւՆԻՍԵՖ-ը, երկրների համաշխարհային վարկանիշում Ուկրաինային առաջին տեղն է դրել 2018 թվականին կարմրուկով հիվանդացության մակարդակով:
«Մեր «քաջարի» պետական այրերին հարց եմ տալիս, եթե իմ նշած ծառայություններից որևէ մեկը չեն կարողանում ապահովել, ի՞նչ գործակալություն ստեղծելու մասին է խոսքը, թե՞ ուղղակի ուզում են գյուղացու անվան տակ էլի գումարներ վերցնեն, սա արդեն ծիծաղելի է»։
Փետրվարի 23-ին, ժամը 23.30-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժնում ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդում ստացվեց։
Twitter-ը հայտարարել է նոր գործառույթի ստեղծման մասին, որն օգտատերերին հնարավորություն կընձեռի թաքցնել իրենց հաղորդագրությունների բացասական պատասխանները:
ՀՀ արտաքին տարածաշրջանային համակարգում, մասնավորապես` Եվրոպայում, ներկայումս լրջագույն մարտահրավերներից են «Բրեքսիթ»-ը և միգրացիոն ճգնաժամը:
«Ըստ պնդումների, երբ Եղիշե Չարենցի ընտանիքը Էրզրումից տեղափոխվում է Կարս, մի քանի տուն են փոխել: Մեկը Կարսի բերդի տակն է, որի մասին խոսում է գրականագետը: Այո՛, բերդի տակ ևս տուն ունեցել են, բայց դրա տեղը հայտնի չէ ու չի կարող լինել, որովհետև այդ հատվածում գտնվող հայկական բոլոր տները քանդված են»:
Շուշիում պատրաստվում են որմնաջահեր, մոմակալներ և նկարների շրջանակներ:
Պետական եկամուտների կոմիտեն դեռևս 2018 թվականի դեկտեմբերի 18-ին շոու-բիզնեսի ոլորտում ձեռնարկատիրությամբ զբաղվողներին` երգիչներին, երաժիշտներին, հանդիսավարներին և նմանատիպ այլ գործունեություն իրականացնող անձանց, հորդորեց ստանալ պետական գրանցում կամ հաշվառվել հարկային մարմնում, բարեխղճորեն ինքնահայտարարագրել սեփական եկամուտները և վճարել հարկերը` Հարկային օրենսգրքով սահմանված կարգով:
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր իմացա, որ մեր փառապանծ իշխանությունները ապրիլի 23-ը ուզում են հռչակել «Քաղաքացու օր»:
Լոնդոնի «Արսենալ»-ն Անգլիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակներում հյուրընկալվեց «Տոտենհեմ»-ին (1:1):
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին մարտի 3-ին կտա Ռուսաստանի հետ համատեղ «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրության սկիզբը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ տվյալ պահին նույնիսկ փորձագետները չգիտեն, թե ով կհաղթի Անգլիայի առաջնությունն ընթացիկ մրցաշրջանում: