Թուրքիան կմասնակցի մարտի 18-29 կայանալիք «Վրաստան–ՆԱՏՕ» համատեղ միջազգային զորավարժություններին։ Վրաստանում անցկացվելիք զորավարժություններին ընդհանուր առմամբ կմասնակցի 24 երկիր։
Հայաստանը Բուլղարիայի հետ 2017 թվականին ունեցել է թե արտահանման, թե ներկրման աճ:
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ աշխատակիցները դիմել են Նիկոլ Փաշինյանին:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ահազանգով, որ հիմնադրամ ակնկալվող մուտքերից ամեն ամիս միլիոններ են նվազում, և, որ վարչապետը պետք է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Դավիթ Անանյանից ու ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հաշիվ պահանջի:
«Տնտեսական հեղափոխությունն ինձ համար դեռևս միայն հայտարարություն է: Այն, ըստ վարչապետի, երկկողմանի շարժում է, այսինքն, պետք է կառավարությունն իր քայլն անի, ժողովուրդը՝ իր, սակայն, կարծում եմ՝ կա որոշակի չհասկացվածություն… Կարծես հասարակությունը դեռևս չի հասկացել, որ Նիկոլ Փաշինյանը փրկիչ չէ»:
Ֆորին Օֆիսում մարտի 11-ին կայացել է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանդիպումը Միացյալ Թագավորության Եվրոպայի և Ամերիկյան հարցերով պետնախարար Ալան Դանքնի (Alan Duncan) հետ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 11-ին ստորագրել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կիսվել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջիկա հանդիպման իր սպասելիքներով:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանգիր է ստորագրել Աղասի Կիրակոսյանին Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և Ոստիկանությունում ծառայությունից ազատելու մասին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրմանագիր է ստորագրել Գագիկ Ասլանյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ավիացիայի պետ-վարչության պետ նշանակելու մասին։
«Մի հայտնի խոսք կա՝ աղվեսի դունչը խաղողին չի հասնում, ասում է՝ խակ է, մենք ասում ենք՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը մեզ համար երկրորդական, նույնիսկ երրորդական պաշտոն է։ Բայց արի ու տես, որ Ադրբեջանի նախագահն ասում է, որ իր երկրի համար միևնույն չէ, թե ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Սա ասում էր այն ժամանակ, երբ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը Յուրի Խաչատուրովն էր։ Կարծում եմ՝ այդ պաշտոնը ծայրահեղ կենսական էր Հայաստանի համար»:
«Ես չեմ կարծում, որ Պաշտպանության նախարարության ղեկավարությունը կգնա նման քայլի»:
Եթե դուք տառապում եք քրոնիկ բրոնխիտով կամ ուրիշ ռեսպիրատոր հիվանդությամբ, գոյություն ունի մեկ արդյունավետ ու էժան միջոց հիվանդությանը հրաժեշտ տալու համար՝ եթե ոչ ընդմիշտ, ապա՝ գոնե շատ երկար ժամանակով:
Հայաստանն ու Բուլղարիան աշխատանքներն են տանելու գերհամակարգչային տեխնոլոգիաների ուղղությամբ համագործակցություն ծավալելու համար:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զեուդեին՝ Ադիս Աբեբայում օդանավի կործանման կապակցությամբ:
Նյու Յորքը պահպանել է առաջատարի դիրքը գլոբալ ֆինանսական կենտրոնների (Global Financial Centres Index) վարկանիշում:
Զիզուն ուզում է ամրացնել «սերուցքայինների» թուլացող կիսապաշտպանությունը:
«Չեմ կարող ասել, թե որքանով են կողմերը ներկայումս պատրաստ բանակցությունների մատնանշվող օրակարգի՝ Մադրիդյան սկզբունքների շուրջ, որոնք ենթադրում են փոխզիջումներ, և որոնց մասին կողմերը ոչինչ լսել չեն ցանկանում»։
Բարձրագույն դատական խորհուրդն իր որոշմամբ՝ արձանագրել է, որ անհրաժեշտ է համալրել դատավորների թեկնածուների ցուցակը՝ քաղաքացիական մասնագիտացմամբ բաժինը՝ 23, քրեական մասնագիտացմամբ բաժինը՝17, իսկ վարչական մասնագիտացման բաժինը՝ 2 թեկնածուներով:
Հոլանդացի մասնագետ Լուի վան Գալը հայտարարեց, որ այլևս չի մարզի:
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 12-ին ընդունել է Բուլղարիայի Հանրապետության տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցության նախարար Ռոսեն Ժելյազկովի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է Առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի աշխատանքներին։
2019 թ. թվականի մարտի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 5.75%:
Մեր հավաստի աղբյուրները քիչ առաջ տեղեկացրեցին, սակայն, որ որքան էլ Պաշտպանության նախարարությունից, վարժարանից և Պետական գույքի կառավարման վարչությունից հերքման փորձեր են կատարում կամ ասում են, թե տեղյակ չեն, այնումենայնիվ, իրականում Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը փորձում են վաճառել։
Հայ-բուլղարական համաժողովը լավ հնարավորություն է բուլղարացի գործընկերների համար ծանոթանալու Հայաստանում ներդրումային միջավայրի հնարավորություններին, գնահատելու այն պոտենցիալը, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում:
Բելառուսում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը մարտի 12-ին հանդիպել է Բելառուսի հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչի (Владимир Колтович) հետ։
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարության բովանդակության հետ կապված՝ կարծիքները ծայրահեղ են. մի մասը մտահոգված է, մյուս մասը՝ ոչ։
Գյումրիի գիշերային ակումբներից մեկում մարտի 8-ին ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող, ՌԴ քաղաքացի 22-ամյա Ռաջան Կաժիմիրովին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալված Գյումրիի բնակիչը կալանավորվել է:
Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի խոսքով՝ Ադրբեջանը Պակիստանի հետ զենք գնելու պայմանագիր է ստորագրել, որի արդյունքում ամռանը կստանա կործանիչներ, դրանք շատ պարամետրերով հավասար են ՍՈւ30 ՍՄ կործանիչներին։
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կարապետյանի ծառայակիցը:
ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին: Այն վաղը՝ մարտի 13-ին, կքննարկվի ԱԺ արտահերթ նիստում: