Բալիում վիթխարի ալիքը զբոսաշրջիկ աղջկան քշել-տարել է այն ժամանակ, երբ նա կեցվածք էր ընդունել լուսանկարվելու համար:
Հայաստանի կորպորատիվ օգտատերերի բաժինը, որոնք բախվել են տեղային կիբեռսպառնալիքների, 2017 թվականի 26,37%-ից 2018 թվականին աճել է մինչև 32,39%։ Եթե Ադրբեջանում այդ ցուցանիշը նույնպես աճել է 30,33%-ից մինչև 33,22%, ապա Վրաստանում գրանցվել է նվազում 2017 թվականի 28,33%-ից մինչև 2018 թվականի 22,90% ցուցանիշը։ Այս մասին վկայում են «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տվյալները։
Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Գերդաստանիդ տոհմածառը կազմելը շնորհակալ ու անգնահատելի գործ է: Ստացվել է այնպես, որ մի օր ես հյուր գնացի բարեկամիս՝ Վահան Մելիք- Օհանջանյանի տուն, որտեղ տեսա պատից կախված տոհմածառը:
Թբիլիսիի «Էքսպո Ջորջիա» ցուցահանդեսային համալիրում մարտի 21-ին անցկացվում է «Արտադրված է Բելառուսում» (made in Belarus) բելառուսական արտադրանքի ցուցահանդեսը, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
168.am-ի տեղեկությունների համաձայն՝ ևս մեկ մոսկվայաբնակ հայ մտմտում է ներդրումային ծրագիր իրականացնել Գյումրիում ու հենց «Շիրակ» ՀԸ-ն ձեռք բերելու հեռանկարով: Ի դեպ, այս երկու գործարարների հավակնությունների մասով էլ մեր տեղեկատվությունը հաստատեցին «Շիրակ» ՀԸ-ում:
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին նվիրված համերգին Հայաստանի պետական կամերային երգչախումբը կատարեց հեղինակի ստեղծագործությունները՝ գրված Եղիշե Չարենցի հանրահայտ «Էմալե պրոֆիլը Ձեր», «Ծիածան», «Քամին» և այլ բանաստեղծությունների հիման վրա:
Հետխորհրդային տարածքի ամենաերկարակյաց ղեկավար Նուրսուլթան Նազարբաևը մարտի 19-ին հայտարարեց հրաժարականի մասին, բայց չհեռացավ քաղաքականությունից. 78-ամյա Նազարբաևը կղեկավարի Ղազախստանի Անվտանգության խորհուրդը:
Իրաքի հյուսիսում՝ Տիգրիս գետի վրա շոգենավի խորտակման հետևանքով զոհերի թիվը հասել է 85-ի:
Չինաստանի արևելյան Ցզյանսու նահանգում գտնվող քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է վեց մարդ:
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մարտի 21-ին ՀՀ հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնին:
«Ռազմինֆոյի» վերլուծաբան Հայկ Խաչիկյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ղազախ-Աղստաֆա հատվածում տեղակայված զորամասին՝ նշեց, որ հայ-ադրբեջանական սահմանում ռազմական առումով կատարվող ցանկացած փոփոխություն իրենից վտանգ է ներկայացնում։
«Կարծում եմ՝ մեկնաբանությունների շուրջ տարաձայնություններ ևս չկան, պարզապես ՀՀ նոր իշխանությունները փորձում են իրավիճակն ինչ-որ կերպ շարունակել, այլապես պետք է չմասնակցեն այս օրակարգով բանակցություններին»։
«Մենք անվտանգության մի շարք մարտահրավերներ ունենք։ Օրինակ, եթե Ադրբեջանի միջին կարգի պաշտոնյա հարցազրույց տա ու ասի, որ Փաշինյանը Զանգեզուրախառը սաղ ծախել ա, հարցը լուծված ա, ոչ ոք չի հարցնի, այլ մեծ աղմուկ կբարձրանա։ Սա մեր անվտանգությանը լուրջ մարտահրավեր է։ Ոչ մի իշխանություն Ղարաբաղի հարցում այսքան թափանցիկ չի եղել, որքան մենք, իսկ Ալիևի հետ երկխոսությունը շատ դրական եմ համարում (այն երկխոսությունը, որը լինելու է»:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները շրջայցերի ընթացքում հայտնաբերել են օրենքի պահանջների խախտմամբ գործող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահներ:
Մեծ Բրիտանիայի ելքը Եվրամիությունից, որը նախատեսվում էր իրականացնել մարտի 29-ին, կարող է հետաձգվել առավելագույնը մինչև ապրիլի 18:
Երևանի ավագանին մարտի 22-ին, ժամը 11.00-ին արտահերթ նիստ է գումարելու:
Կառավարությունը հավանություն չտվեց «Բարգավաճ Հայաստան» մի քանի պատգամավորների օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է սահմանել, որ պատգամավորը ընդունելության իրավունք ունի հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների մոտ։
«Ցանկացած հարկային փոփոխություն ներդրողի տեսանկյունից ցանկալի չի, որովհետև ներդրողը նախընտրում է կայունություն, որովհետև ապագայի իր գնահատականները կախված են այն օրվա եղած պայմաններից, երբ նա քննարկել է՝ ներդրում կատարի՞, թե՞ ոչ»:
Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան և նոր պատրիարքի ընտրության առնչությամբ:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին գտնվում է «Ռոմայի» գլխավոր մարզչի թեկնածուների ցուցակում:
Հնդկական ամենագունեղ ու վառ տոներից մեկին՝ Հոլիին է նվիրվել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրակացարանում հնդիկ ուսանողների մասնակցությամբ անցկացված տոնական միջոցառումը:
Կառավարությունը մարտի 21-ի նիստում որոշեց ԿԳՆ-ի ենթակայության ներքո գործող «Բերդի պետական քոլեջ» և «Բերդի արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել ու վերակազմակերպել որպես «Բերդի պետական բազմագործառութային քոլեջ» ՊՈԱԿ:
Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը մարտի 20-ին հանդիպել է Լիբանանի նախագահական հարցերով պետնախարար Սալիմ Ժրեյսաթիի հետ (Salim Jreissati):
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր տեղի է ունեցել Տնտեսագիտական համալսարանի և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մարտի 20-ին մասնակցել է «Հարավ-Հարավ համագործակցություն» երկրորդ բարձրաստիճան համաժողովի լիագումար նիստին, որին մասնակցել ենն մի շարք պետությունների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ, ՄԱԿ-ի գործակալությունների և այլ միջազգային կազմակերպությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Համաժողովի բացումը կատարել են Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Երևանում այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել:
Ռուս քաղաքական վերլուծաբանի գնահատմամբ՝ հասկանալի էր, որ այն, ինչ տեղի ունեցավ նախորդ գլխավոր քարտուղարի հետ, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետևանք էր, բայց այն վերաբերում էր միջազգային կազմակերպությանը, ուստի հարված հասցրեց ՀԱՊԿ հեղինակությանը:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճար և տաճարի հայկական բաժին:
ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի Կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով կոմիտեի (CDPPE) բյուրոյի անդամ` դառնալով հեղինակավոր այդ կառույցում Հայաստանը ներկայացնող առաջին պաշտոնյան: