Մարտի 25-ին, ժամը 09:51-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարալանջի փողոցից դեպի Հերացու փողոց գնացող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան արգելափակված տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Փարիզում ամերիկյան հոսպիտալի բժիշկները հաջողությամբ վիրահատել են Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի սիրտը:
Շաբաթ օրը՝ մարտի 23-ին, TV5 հեռուստաալիքի տաղավարում Ազատ Արշակյան & Գուրգեն Եղիազարյան քաղաքական բանավեճի ժամանակ կտրուկ վատացել է Ազատ Արշակյանի ինքնազգացողությունը:
ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի շրջանակում «Պայքար կոռոիպցիայի դեմ, մրցունակ, մասնակցային և ներառական տնտեսություն» թեմայով դասախոսությամբ է հանդես եկել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Օպերային երգչուհի, երգահան, միջազգային մրցույթի դափնեկիր Մայա Աֆրիկյանը վերջին շրջանում պատվով է ներկայացրել Հայաստանը մի շարք միջազգային ստուգատեսերին:
ԱՄՆ գործող վարչակազմի կողմից միջազգային իրավունքի նորմերով «բռնակցում» ճանաչված Գոլանի բարձունքներում Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու թեման դարձյալ լավագույնս օգտագործվում է Թուրքիայի կողմից:
Հեղեղումների հետեւանքով առնվազն 11 մարդ է զոհվել եւ 35-ը՝ տուժել Իրանի հարավ – արեւմուտքի Շիրազ քաղաքում:
Թուրքիայում մարտի 31-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությունը» (ԺՀԿ-CHP) և՛ պահպանողական, և՛ լիբերալ ընտրազանգվածի քվեն ստանալու համար տարատեսակ նվերներ է բաժանում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ բացառիկ դեպք է տեղի ունեցել, երբ ինքը միջազգային բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով ստացել է մեսսիջ, որ Հայաստանի զանգվածային լրատվամիջոցների 90 տոկոսը գտնվում է նախկին կոռումպացված ռեժիմի հսկողության տակ՝ հղում տալով նախորդող օրերին տեղի ունեցած իր հանդիպումներին։
Մարտունի քաղաքի մի խումբ ազատամարտիկներ բաց նամակով դատապարտել են «Սասնա Ծռեր» կուսակցության այսօր տարածած այն հայտարարությունը, որով իբր խոչընդոտվել է շրջկենտրոնում կազմակերպված այդ կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը բնակչության հետ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:
Լիբանանի նախագահ Միշել Աունը մարտի 25-ին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա:
Ձեզ ենք դիմում ԿԳՆ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի շուրջ վերջերս ստեղծված անհասկանալի և հակասական իրավիճակի կապակցությամբ՝ հավատալով, որ առանց Ձեր միջամտության անխուսափելի կլինեն վտանգավոր և անկանխատեսելի հետևանքներով հղի որոշումներն ու դրանց հաջորդող գործողությունները:
5 տարի առաջ՝ 2014 թվականին մեծ հանդիսությամբ ԵՊԼՀ-ում բացվեց հայ ականավոր հետախույզներ, ԽՍՀՄ հերոսներ, ԵՊԼՀ շրջանավարտներ Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոն-լսարան ԵՊԼՀ-ի 2-րդ մասնաշենքի 1-ին հարկում: Նույն օրը մեր պարծանք Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացվեց նաև մի հուշատախտակով, որը, տիկին Գոհար Վարդանյանի թուլտվությամբ, տեղադրվեց ԵՊԼՀ-ի 2-րդ մասնաշենքի՝ Թումանյան փողոցին նայող հատվածում:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են համակարգչային սաբոտաժի դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը. մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախաձեռնել է հանդիպումների շարք Ազգային ժողովի խմբակցությունների հետ:
ԵՄ-ն ավարտել է նախապատրաստությունը առանց համաձայնագրի հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի ապրիլի 12-ի հնարավոր դուրս գալուն:
Կովկասյան ընձառյուծի տարվա միջոցառումների շրջանակում ՀՀ բնապահպանության նախարարությունը Կենտրոնական բանկի հետ թողարկելու է ընձառյուծի պատկերով հուշադրամ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը:
ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանն անդրադարձավ հրապարակումներից մեկի հետքերով politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին զանգահարելու հարցին:
«Թող դռներից, իրենց սեղաններից ու բազկաթոռներից ճանկռեն, բայց իրենք Նոր Հայաստանում անելիք չունեն: Թող գնան իրենց համար գտնեն այլ աշխատանք, այլ անելիք, այլ առաքելություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ռուսաստանը դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահի ընտրություններին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կրթության ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ շատերը գնահատում են, որ Հայոց պատմության ու Հայ եկեղեցու պատմության դասագրքերը կրկնվում են։
76 տարեկան հասակում վախճանվել է երգիչ, The Walker Brothers խմբի նախկին մասնակից Սքոթ Ուոքերը (Նոել Սքոթ Էնգել):
2018 թվականի վերջին բավականին հանգիստ էր, սակայն տարեսկզբից «աննախադեպ հանգիստ» որակումը կարծում եմ այլևս տեղին չէ:
Երևանի Մնջախաղի պետական թատրոնին ՀՀ Մշակույթի նախարարության կողմից նոր տարածք առաջարկվեց 2018թ. նոյեմբերին: Շենքը գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Մոսկովյան 5 հասցեում (Ղուկաս Ղուկասյանի անվան պիոներների և դպրոցականների պալատի բակային հատվածում), որտեղ երկար տարիներ տեղակայված էր Հանրապետական զինկոմիսարիատը:
«Բժիշկներն ինձ ահազանգեցին, որ առողջության հետ կապված խնդիրներ կան, միջնորդությունը ես արեցի։ Չեմ բացառում, որ սա նաև կապված լինի Եվրոպական դատարան ներկայացրած բողոքի հետ, քանի որ անհապաղ միջոցների մեջ մտած էր նաև ստացիոնար բուժումը»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բելենը մարտի 29-ին Վիեննայում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին, «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ավստրիայի նախագահի մամուլի ծառայությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դնում կոռուպցիայի դեմ պայքար մղել նաև կրթական համակարգում: «Այսօր ասում են` եկեք գնահատական տանք՝ ինչ է տեղի ունեցել մեր կրթական համակարգում, ինչքանով է կրթական համակարգը ներգրավված եղել քաղաքական գործընթացների մեջ, ինչքանով է ներգրավված եղել ապօրինությունների, ընտրակաշառքների մեջ, ու դա ինչ ազդեցություն է ունեցել կրթության որակի վրա»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սրանք չափազանց բարդ հարցեր են։
ՀՀ ԳԱԱ-ի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի տարեկան ընդհանուր ժողովը տեղի ունեցավ մարտի 25-ին:
«Արտառոց որևէ բան չի սպասվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով հարկային փոփոխությունների հետևանքով գնաճի հավանականության մասին: