
Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է ՀՀ նախագահի հետ հանդիպմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը:
Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել ՀՀ նախագահի հետ հանդիպումից և կատարել հետևյալ գրառումը.
«Այսօր հաճույք ունեցա հանդիպել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նրա հետ քննարկել ենք Հայաստանում ֆուտբոլի զարգացումը և ազգային հավաքականի և ակումբային մակարդակում իմ ամբիցիաները»: