
Ռուսաստանը որոշեց դիտորդներ չուղարկել Ուկրաինայի նախագահի ընտրություններին

Ռուսաստանը դիտորդներ չի ուղարկի Ուկրաինայի նախագահի ընտրություններին: Այդ մասին ասված էարտաքին գործերի նախարարության պաշտոնական մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է մարտի 25-ին:
«Ռուսաստանի Դաշնությունը հարկադրված է հրաժարվել Ուկրաինա դիտորդներ ուղարկելուց, որպեսզի կանխահայտ հետապնդման սպառնալիքի չենթարկի նրանց»,- ընդգծել են արտաքին քաղաքական գերատեսչությունում:
Ավելի վաղ Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոյին (ԵԱՀԿ ԺԻՄԻ) մերժել է 24 ռուսաստանցիների լիազորագրումը դիտորդների պատվիրակության կազմում:
Ռուսաստանի ԱԳ նախարարությունը Կիեւի այդ որոշումը որակել է անօրինական եւ խտրական: Մոսկվան հիշեցրել է, որ Ուկրանիայի իշխանությունները որոշել են ընտրական տեղամասեր չբացել Ռուսաստանում՝ իրենց միլիոնավոր քաղաքացիների զրկելով ձայնի սահմանադրական իրավունքից, իսկ Դոնբասի բնակիչների եւ ներքին տեղահանված քաղաքացիների ընտրական իրավունքները ոտնահարված են: Ուկրանիայի նախագահի ընտրությունները կկայանան մարտի 31-ին:-