Բաժիններ՝

«Առանց չափավոր գնաճի տնտեսական աճ չի լինում». Տիգրան Խաչատրյան

«Արտառոց որևէ բան չի սպասվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ խոսելով հարկային փոփոխությունների հետևանքով գնաճի հավանականության մասին:

Ըստ նրա՝ օրենքով սահմանված է գնաճի միջակայքը՝ 3±1.5%:

Տ.Խաչատրյանը նշեց, որ գնաճի արդյունքում որոշակի եկամուտներ են ապահովում ձեռնարկությունների համար, տեղի են ունենում աշխատավարձի որոշակի բարձրացումներ, որն էլ տնտեսական աճի հիմքերից մեկն է.

«Առանց չափավոր գնաճի տնտեսական աճ չի լինում»:

«Հայաստանում շատ երկար ժամանակ մակրոտնտեսական կայուն վիճակ է, նաև հիմա, և դա չի սպառնում որևէ կերպ քաղաքացիների բարեկեցության»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ ստվերից դուրս գալու ընթացքում հնարավոր է որոշակի գնաճ լինի, բայց անպայման չի, որ դա հավասարաչափ փոխանցվի շուկային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս