Երաշխավորում ենք՝ տեղապտույտի մեջ չենք հայտնվի, քանի որ գիտենք ինչի համար ենք հավաքվել. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դնում կոռուպցիայի դեմ պայքար մղել նաև կրթական համակարգում: «Այսօր ասում են` եկեք գնահատական տանք՝ ինչ է տեղի ունեցել մեր կրթական համակարգում, ինչքանով է կրթական համակարգը ներգրավված եղել քաղաքական գործընթացների մեջ, ինչքանով է ներգրավված եղել ապօրինությունների, ընտրակաշառքների մեջ, ու դա ինչ ազդեցություն է ունեցել կրթության որակի վրա»,- կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ սրանք չափազանց բարդ հարցեր են։

«Բայց այդ բարդությունը չի նշանակում, որ մենք ինչ-որ պահից հրաժարվենք կամ հոգնենք այդ աշխատանքով զբաղվել»,- ասաց նա։

 Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցերը խորքային են, որոնք կանխորոշելու են պետության ապագան։

«Երրորդ հանրապետությունում մենք այդ մշակույթն ունեցել ենք, երբ ընդունված չէ, որ իշխանությունը հանրության հետ բաց, պարզ, ազնիվ հարցերը կքննարկի։ Մենք պետք է այդ մշակույթից դուրս գանք, մենք պետք է շատ սուր հարցերը քննարկենք հանրության հետ՝ բաց, անկեղծ մթնոլորտում, հակառակ դեպքում՝ մենք տեղապտույտի մեջ կհայտնվենք։ Բայց մենք երաշխավորում ենք՝ տեղապտույտի մեջ չենք հայտնվի, քանի որ գիտենք՝ ինչի համար ենք հավաքվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031