
Լիբանանի վարչապետը սրտի վիրահատության է ենթարկվել. LBC

Փարիզում ամերիկյան հոսպիտալի բժիշկները հաջողությամբ վիրահատել են Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի սիրտը: Այդ մասին հայտնել է LBC լիբանանյան հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ բժիշկները կաթետեր են ներարկել եւ ստենտ տեղադրել սրտի աշխատանքը վերականգնելու համար:
«Վարչապետ Հարիրիի անձնական բժիշկը՝ Իսամ Յասինը, հայտնել է, որ վիրահատությունը հաջող է անցել, եւ վարչապետի գտնվում է հիանալի վիճակում»,- նշում է հեռուստաալիքը:
Բժիշկն ասել է, որ վիրահատությունը կանխարգելիչ միջոց էր, եւ Հարիրին կկարողանա դուրս գրվել հիվանդանոցից եւ Փարիզում գտնվող իր տուն վերադառնալ արդեն այսօր երեկոյան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: