Բաժիններ՝

Կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում… չմտածված որոշումներ կայացնել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձավ կրթության ոլորտի խնդիրներին՝ նշելով, որ շատերը գնահատում են, որ Հայոց պատմության ու Հայ եկեղեցու պատմության դասագրքերը կրկնվում են։

«Դրանք տարբեր պատմություննե՞ր են, թե՞ նույն պատմության հատվածներ են», – հետաքրքրվեց վարչապետը: 

Նա նշեց, որ կան հարցեր, որոնք հրատապ լուծման կարիք ունեն, բայց դա չի նշանակում ափալ-թափալ, չմտածված որոշումներ կայացնել: 

«Մենք պետք է բաց լինենք առաջարկների, դիտողությունների, քննադատությունների համար և պետք է կշռենք փաստարկներն ու գանք դրանց հիման վրա եզրակացությունների»,ասաց նա։

«Երբ շատ դեպքերում ասվում է՝ արագացնենք, պետք է հաշվի առնենք, որ շատ բաներ պետք է արվեն զրոյից, մենք այդ աշխատանքից հետ չենք կանգնելու, պետք է հստակ իմանանք, թե ուր ենք ուզում գնալ, ինչ նպատակի ենք ուզում հասնել»,- ասաց Փաշինյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031