Բաժիններ՝

«Հիմա էլ ֆիզիկ ռեկտորը ՀՀ նախագահի՞ն է խաբում»

5 տարի առաջ՝ 2014 թվականին մեծ հանդիսությամբ ԵՊԼՀ-ում բացվեց հայ ականավոր հետախույզներ, ԽՍՀՄ հերոսներ, ԵՊԼՀ շրջանավարտներ Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոն-լսարան ԵՊԼՀ-ի 2-րդ մասնաշենքի 1-ին հարկում: Նույն օրը մեր պարծանք Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացվեց նաև մի հուշատախտակով, որը, տիկին Գոհար Վարդանյանի թուլտվությամբ, տեղադրվեց ԵՊԼՀ-ի 2-րդ մասնաշենքի՝ Թումանյան փողոցին նայող հատվածում:

Այս գեղեցիկ արարողություններին ներկա էին ՀՀ առաջին տիկինը, ՀՀ պաշտպանության նախարարը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, կենդանի լեգենդ, մեր շրջանավարտ Գոհար Վարդանյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵՊԼՀ դասախոսներ, աշխատակիցներ և մեծաքանակ ուսանողներ: Մեր համալսարանն իր ղեկավարությամբ ու ուսանողներով ամեն բան արել էր, որ այդ օրն ըստ արժանվույն մեծարվեն մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ, իրենց կյանքով ողջ մարդկությանը պարգևեցին պայծառ ու խաղաղ երկինք: Այդ օրը ԵՊԼՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար Գոհար Վարդանյանը պարգևատրվեց ԵՊԼՀ բարձրագույն պարգևով՝ ԵՊԼՀ ոսկե մեդալով:

Տիկին Գոհար Լևոնովնան և համալսարան եկած հյուրերն այնքան տպավորված էին հիանալի կազմակերպված արարողությյամբ, որ շուրջ 4 ժամ անցկացրին մեր համալսարանում՝ շատ ջերմ միջավայրում երգելով և ուրախանալով մեր ուսանողների ու դասախոսների հետ: Այս 5 տարիների ընթացքում բացառապես ԵՊԼՀ ուսանողների ձեռքերով կահավորված այս լսարանը եղել է հայրենասիրական տարբեր ծրագրերի իրականցման կենտրոն:

Եվ այս տարի, երբ օրեցօր ավելի է մթագնում իրավիճակը և մթնոլորտը Բրյուսովում, ԵՊԼՀ ֆիզիկ ռեկտորի մոտ միտք հղացավ Գևորգ և Գոհար Վարդանյանների նվիրված մի լսարան էլ բացել բուհում, նույն մասնաշենքի հիմա էլ 3-րդ հարկում: Եվ ի՞նչ էր իրականում թաքնված այդ փառահեղ մտքի հետևում և առջևում. ամեն գնով ցույց տալ, որ ինքը դեռ ռեկտոր է, լավն է, ինչ-որ դրական բաների ունակ է, և, որ ամենակարևորն է՝ սա թերևս նրա համար միակ հնարավորությունն էր այդ առիթով համալսարան հրավիրել մեր երկրի նախագահին: Ֆիզիկ ռեկտորը շատ տարբեր առիթներ էր փորձել ստեղծել, բայց թերևս միայն սա աշխատեց: Պարոն Սարգսյանը եկավ համալսարան:

Բրյուսովում Գևորգ և Գոհար Վարդանյաններին նվիրված արդեն 2-րդ լսարանի բացմանը հատուկենտ մարդիկ էին հնարավորություն ստացել ներկա գտնվելու. չէ՞ որ տիկին ռեկտորը շատ է վախվորած:

Նա գիտակցում է, որ իրավիճակին վաղուց չի տիրապետում և կարող է ամեն րոպե վերջնականապես պախարակվել: Հետաքրքիր է՝ պարոն նախագահին ասե՞լ էին, որ ընդամենը 2 հարկ ներքև ևս լսարան կա՝ նվիրված լեգենդար հետախույզներին: Ասե՞լ էին, որ ամեն ինչ արել են, որ հնարավորինս քիչ մարդ իմանար իր գալու մասին, որ ամեն կերպ բռնաբարում են օրենքը բուհում և այսպես շարունակ… Ամո՛թ է, մեղկ եք, մի՛ կախվեք փրփուրներից…

Դուք բարոյական այլևս ոչ մի իրավունք չունեք մնալու ռեկտոր. Ձեզ Ձեր հոր խաթր ռեկտոր նշանակողին էլ եք վաղուց անշնորհակալաբար դավաճանել, ամեն կերպ, նույնիսկ օրենքի և բարոյական արժեքների ու մարդկանց վրայով քայլելով տեղավորվել եք նոր իրավիճակում: Հիմա էլ հիմնահատակ քանդե՞լ եք ուզում մեր բուհը:

Հպարտ բրյուսովակա՛ն, վե՛ր կաց ու բռնի՛ր չարիքի ձեռքից, ստիպի՛ր, որ հեռանա, փրկի՛ր քեզ ու բուհդ:

Հիմա էլ ֆիզիկ ռեկտորը ՀՀ նախագահի՞ն է խաբում

Հիմա էլ ֆիզիկ ռեկտորը ՀՀ նախագահի՞ն է խաբում5 տարի առաջ՝ 2014 թվականին մեծ հանդիսությամբ ԵՊԼՀ-ում բացվեց հայ ականավոր հետախույզներ, ԽՍՀՄ հերոսներ, ԵՊԼՀ շրջանավարտներ Գևորգ և Գոհար Վարդանյանների անվան ռազմահայրենասիրական դաստիարակության կենտրոն-լսարան ԵՊԼՀ-ի 2-րդ մասնաշենքի 1-ին հարկում: Նույն օրը մեր պարծանք Գևորգ Վարդանյանի հիշատակը հավերժացվեց նաև մի հուշատախտակով, որը, տիկին Գոհար Վարդանյանի թուլտվությամբ, տեղադրվեց ԵՊԼՀ-ի 2-րդ մասնաշենքի՝ Թումանյան փողոցին նայող հատվածում: Այս գեղեցիկ արարողություններին ներկա էին ՀՀ առաջին տիկինը, ՀՀ պաշտպանության նախարարը, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, կենդանի լեգենդ, մեր շրջանավարտ Գոհար Վարդանյանը, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ԵՊԼՀ դասախոսներ, աշխատակիցներ և մեծաքանակ ուսանողներ: Մեր համալսարանն իր ղեկավարությամբ ու ուսանողներով ամեն բան արել էր, որ այդ օրն ըստ արժանվույն մեծարվեն մարդիկ, որոնք իրենց գործունեությամբ, իրենց կյանքով ողջ մարդկությանը պարգևեցին պայծառ ու խաղաղ երկինք: Այդ օրը ԵՊԼՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ հայրենիքին մատուցած ծառայությունների համար Գոհար Վարդանյանը պարգևատրվեց ԵՊԼՀ բարձրագույն պարգևով՝ ԵՊԼՀ ոսկե մեդալով: Տիկին Գոհար Լևոնովնան և համալսարան եկած հյուրերն այնքան տպավորված էին հիանալի կազմակերպված արարողությյամբ, որ շուրջ 4 ժամ անցկացրին մեր համալսարանում՝ շատ ջերմ միջավայրում երգելով և ուրախանալով մեր ուսանողների ու դասախոսների հետ: Այս 5 տարիների ընթացքում բացառապես ԵՊԼՀ ուսանողների ձեռքերով կահավորված այս լսարանը եղել է հայրենասիրական տարբեր ծրագրերի իրականցման կենտրոն: Եվ այս տարի, երբ օրեցօր ավելի է մթագնում իրավիճակը և մթնոլորտը Բրյուսովում, ԵՊԼՀ ֆիզիկ ռեկտորի մոտ միտք հղացավ Գևորգ և Գոհար Վարդանյանների նվիրված մի լսարան էլ բացել բուհում, նույն մասնաշենքի հիմա էլ 3-րդ հարկում: Եվ ի՞նչ էր իրականում թաքնված այդ փառահեղ մտքի հետևում և առջևում. ամեն գնով ցույց տալ, որ ինքը դեռ ռեկտոր է, լավն է, ինչ-որ դրական բաների ունակ է, և, որ ամենակարևորն է՝ սա թերևս նրա համար միակ հնարավորությունն էր այդ առիթով համալսարան հրավիրել մեր երկրի նախագահին: Ֆիզիկ ռեկտորը շատ տարբեր առիթներ էր փորձել ստեղծել, բայց թերևս միայն սա աշխատեց: Պարոն Սարգսյանը եկավ համալսարան: Բրյուսովում Գևորգ և Գոհար Վարդանյաններին նվիրված արդեն 2-րդ լսարանի բացմանը հատուկենտ մարդիկ էին հնարավորություն ստացել ներկա գտնվելու. չէ՞ որ տիկին ռեկտորը շատ է վախվորած: Նա գիտակցում է, որ իրավիճակին վաղուց չի տիրապետում և կարող է ամեն րոպե վերջնականապես պախարակվել: Հետաքրքիր է՝ պարոն նախագահին ասե՞լ էին, որ ընդամենը 2 հարկ ներքև ևս լսարան կա՝ նվիրված լեգենդար հետախույզներին: Ասե՞լ էին, որ ամեն ինչ արել են, որ հնարավորինս քիչ մարդ իմանար իր գալու մասին, որ ամեն կերպ բռնաբարում են օրենքը բուհում և այսպես շարունակ… Ամո՛թ է, մեղկ եք, մի՛ կախվեք փրփուրներից… Դուք բարոյական այլևս ոչ մի իրավունք չունեք մնալու ռեկտոր. Ձեզ Ձեր հոր խաթր ռեկտոր նշանակողին էլ եք վաղուց անշնորհակալաբար դավաճանել, ամեն կերպ, նույնիսկ օրենքի և բարոյական արժեքների ու մարդկանց վրայով քայլելով տեղավորվել եք նոր իրավիճակում: Հիմա էլ հիմնահատակ քանդե՞լ եք ուզում մեր բուհը: Հպարտ բրյուսովակա՛ն, վե՛ր կաց ու բռնի՛ր չարիքի ձեռքից, ստիպի՛ր որ հեռանա, փրկի՛ր քեզ ու բուհդ:

Gepostet von Unofficial: ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ am Sonntag, 24. März 2019

ԵՊԼՀ Ուսանողական խորհուրդ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս