«Ալյանս» կուսակցությունը միավորվում է ԲՀԿ-ի հետ

«Ալյանս» կուսակցությունը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ միավորվելու որոշում է կայացրել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին այս մասին հայտնեց «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը:

«Այսօրվա իրականությամբ, այս ընտրակարգով և քաղաքական դասավորությունների տրամաբանությունը հուշում է, որ անհրաժեշտ է ժողովրդի առջև կանգնել ավելի մեծ, մոբիլիզացված մարդկային ռեսուրսով ու կարողություններով:

«Ալյանս» կուսակցությունը, որը ձեր խոնարհ ծառան ներկայացրել է խորհրդարանում այս գումարման 1.5 և նախորդ գումարման 2 տարիների ընթացքում,  որպես անհատ, ով աշխատել է ԲՀԿ խմբակցության, այնուհետև «Ծառուկյան» խմբակցության կազմում, հանդես եկավ որոշմամբ, որ մենք միավորվում ենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության  հետ, համալրում ենք այն քաղաքական թիմը, որի հետ ունենք համագործակցություն խորհրդարանական գործունեության 7, քաղաքական գործունեության 10 տարիների ընթացքում»,- ասաց Ուրիխանյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս