Էդգար Ղազարյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից

Հայաստանի Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Էդգար Ղազարյանին Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի՝ Էդգար Ղազարյանին հետ կանչել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Տեսանյութեր

Լրահոս