«Նոյեմբերի 11-ին հերթական ողբերգությունն է տեղի ունեցել. ամուսինը ծեծելով սպանել է կնոջը». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր խորհրդրանում հիշեցրեց, որ երբ ԱԺ-ում խոսում էին այն մասին, որ ընտանիքներում բռնությունները պետք է խստագույնս պատժվեն, երբ ընդունում էին Ընտանեկան բռնությունների կանխարգելման մասին օրենքը, հայտարարություններ էին հնչում, թե մի խառնվեք մեր ընտանեկան մենթալիտետին և մի փորձեք մեր ազգային կարծրատիպերը քանդել։

«Նոյեմբերի 11-ին հերթական ողբերգությունն է տեղի ունեցել. ամուսինը ծեծելով սպանել է 20-ամյա երիտասարդ կնոջը, և հիմա մենք կրկին խորհելու, հետևություններ անելու խնդիր ունենք։ Ցավոք, մենք ընդունեցինք ընտանիքներում բռնությունների կանխարգելման օրենք, բայց տեսնում ենք, որ բռնությունները ընտանիքներում կանանց, երեխաների հանդեպ շարունակվում են, որովհետև շատերն առաջնորդվում են այն մտքով, որ սա հայկական ընտանիք է, որևէ  մեկն իրավունք չունի որևէ բան ասել։ Սա շարունակվելու է այնքան ժամանակ, մինչև չհասկանանք, որ պատասխանատու ենք այն կանանց, այն երեխաների համար, որոնց իրենց ընտանիքներում ենթարկում են բռնության»,-ասաց պատգամավորը։

 

Տեսանյութեր

Լրահոս