«Ես սատարելու եմ «Սասնա ծռեր» կուսակցությանը, բայց, ցավոք, չեմ կարող առաջադրվել, քանի որ երկքաղաքացի եմ»
Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ըստ որոշ հաղորդագրությունների, ես ընդգրկված եմ «Սասնա ծռեր» կուսակցության ընտրական ցուցակի մեջ: Դա թյուրիմացություն է: Չկա նման բան:
Ես սատարելու եմ «Սասնա ծռեր» կուսակցությանը, բայց, ցավոք, չեմ կարող առաջադրվել և լինել պատգամավոր, քանի որ երկքաղաքացի եմ՝ Հայաստանի Հանրապետություն և Կանադա:
Ես գտնում եմ, որ «Սասնա ծռեր» կուսակցության տեղը խորհրդարանն է և ոչ թե փողոցը, ուստի ուժերիս ներածին չափով կաջակցեմ նրանց` իրենց արժանի տեղն ունենալու ՀՀ քաղաքական դաշտում և խորհրդարանում:
Ըստ այդմ, իմ դիրքրոշումը զուտ գաղափարական է և չկա ու չի կարող լինել շահադիտական որևէ նշույլ կամ ակնկալիք»:
ՊարզաբանումԸստ որոշ հաղորդագրությունների, ես ընդգրկված եմ Սասնա ծռեր կուսակցության ընտրական ցուցակի մեջ: Դա…
Gepostet von Արա Պապյան am Dienstag, 13. November 2018