«Էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ. սա հստակ հայտարարություն է». Միքայել Մելքումյան

«Մենք արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով կարող ենք արձանագրել՝ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ։ Սա հստակ հայտարարություն է, որովհետև և՛ նախարարը, և՛ ՀԾԿՀ ղեկավարն արձանագրեցին, որ ռեալ կան այն գործոնները, որոնց միջոցով կարող ենք դա իրականացնել»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը։

Նա ասաց, որ հաջորդ շաբաթվա կեսին քննիչ հանձնաժողովը կպարզաբանի, թե որ ռեզերվների ու աղբյուրների հաշվին կարող են դա ապահովել. «Հուսով եմ, որ մեր ժողովուրդը փետրվարի 1-ից կունենա այն սակագինը, որն իրեն անհրաժեշտ է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930