![](/banners/BeFunky-design.jpg)
«Ամերիկացիներն ի վիճակի չեն կանգնեցնելու Իրանի ավիաընկերությունների չվերթերը». Զարիֆ
![](https://168.am/wp-content/uploads/2018/11/954357.jpg)
Միացյալ Նահանգներն ի զորու չէ սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության օդային եւ ծովային նավատորմի աշխատանքը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը նոյեմբերի 13-ին Կատարի Al-Araby Al-Jadeed թերթում հրապարակված հարցազրույցում:
«Մենք ունենք մի շարք այլընտրանքներ՝ շարունակելու ավիաչվերթերը, եւ մենք դրանք գործի կդնենք: Ամերիկացիներն ի վիճակի չեն կանգնեցնելու Իրանի ավիաընկերությունների չվերթերը կամ խոչընդոտելու իրանական լցանավերի երթեւեկությանը»,- ասել է նա: Զարիֆի խոսքով՝ Իրանը կլինի նավթաշուկայի ակտիվ մասնակիցը՝ չնայած Վաշինգտոնի պատժամիջոցներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: