Այս մասին այսօր ԱԺ-ում գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել սիրիացի քրդերի մարտական ջոկատների դեմ գործողության կապակցությամբ, որը թուրքական զորքերն իրականացնում են Սիրիայի հյուսիսի Աֆին քաղաքի շրջանում:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հ/կ նախագահ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Ռուսաստանը երկերեսանի քաղաքականություն է վարում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա հիշեցրեց Պուտինի այն հայտարարությունը, երբ ՌԴ նախագահը հստակ ասում էր՝ եթե որևէ մեկը զենք է վաճառում կոնֆլիկտների տարածք, նպաստում է էսկալացիային։
Այս պահին ելույթներով հանդես են գալիս ԱԺ պատգամավորներն ու հրավիրված փորձագետները։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 36-ամյա կնոջը դանակահարելու դեպքի առթիվ:
Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ուզում է, որպեսզի իր աշխատավարձը լինի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի աշխատավարձի մակարդակին, ով երեկ պայմանագիր ստորագրեց մանկունյանցիների հետ:
Տնտեսական մրցակցության և պաշտպանության պետական հանձնաժողովն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում սոցիալական նշանակության ապրանքների շուկաներում, որտեղ կա կենտրոնացվածություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալություններ են սկսել ողջ երկրի տարածքում այն անձանց շրջանում, ովքեր սոցիալական մեդիաներում գրառումներ են կատարում թուրքական զինուժի կողմից Սիրիայում սկսած «Ձիթենու ճյուղ» գործողության մասին:
Հունվարի 23-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Սկզբնական շրջանում շատ հաճելի կոնցեպտ էր դրված Հարկային օրենսգրքի հայեցակարգում, որ եկամտային հարկը լինի ստանդարտ 20 տոկոս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը:
Սերբիային թույլ չեն տա անդամակցել Եվրամիությանը առանց Կոսովոյի չճանաչված հանրապետության հետ սահմանների հարցը լուծելու:
Գերմանիայի Հաննովեր-Լանգենհագեն օդանավակայանում ծեծկռտուք են սարքել քուրդ ցուցարարներն ու թուրք ուղեւորները, երկու հոգի թեթեւ վերքեր են ստացել:
8,2 մագնիտուդով երկրաշարժ է հունվարի 23-ին տեղի ունեցել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի ափերի մոտ, ցունամիի սպառնալիք է հայտարարված:
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը համաձայն է, որ գնաճը պայմանավորված է նաև Հարկային օրենսգքրի մի շարք փոփոխություններով:
Արդշինբանկը հայտարարում է, որ սույն թվականի հունվարի 25-ից, նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի մի շարք սակագներ և տոկոսադրույքներ:
Հարկային օրենսգրքում եկամտային հարկի դրույքաչափի փոփոխությունը դրական է ազդում հօգուտ աշխատողի, եթե նա ստանում է մինչև 279 հազար դրամ աշխատավարձ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2017 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2018 թվականի անելիքներին:
168.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը Նորքի այգիներում գտնվող հյուրանոցներից մեկում վիճաբանության ժամանակ մի տղամարդ դանակով հարվածներ է հասցրել այդ կնոջը:
«Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի, և մեր կուսակցությունը ամեն ինչ անելու է, որ բոլոր ճգնաժամերից դուրս գանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը՝ խոսելով թանկացումների մասին, և թե ինչ պետք է անեն աղքատները։
Իտալիայի ոստիկանությունը կատարել է նեապոլյան «Կամորա» մաֆիայի 45 անդամների ձերբակալություններ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «զինագործների» կազմում շաբաթական կստանա 200 հազար ֆունտ ստերլինգից ավելի գումար:
Այսօր ԱԺ-ում գնաճի թեմայով կազմակերպված լսումների ժամանակ ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանն անդրադարձավ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքով առանձին ապրանքատեսակների, մասնավորապես՝ վառելիքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման ազդեցություններին, ինչպես նաև՝ մաքսատուրքի դրույքաչափի վերանայման խնդրին։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի անդամ Էդգար Մալաքյանը տեղափոխվել է Ղազախստան:
Գեղարքունիքի մարզի Մադինա համայնքում 10 օրական երեխայի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Սակայն դատաբժիշկների նախնական ախտորոշման համաձայն՝ երեխայի մահվան պատճառը եղել է թոքաբորբը:
Ֆիլիպիններում հունվարի 23-ին տեղի է ունեցել վերջերս արթնացած Մայոն հրաբխի ժայթքում:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ տարեսկզբին Իրանում մեկնարկած բողոքի ակցիաներն ի սկզբանե քաղաքական նպատակ չեն ունեցել, այլ պայմանավորված են եղել երկրի սոցիալ-տնտեսական դաշտով, այդ ոլորտում վարվող պետական քաղաքականությամբ, ինչի արդյունքում որոշակի գնաճ էր տեղի ունեցել երկրում։
Որսացած ձուկն ու ձկնորսական պարագաներն առգրավված են:
Ադրբեջանի փաստաբանների ասոցիացիան դադարեցրել է փաստաբան Ֆահրադդին Մեհթիևի լիազորությունները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին ժամը 12:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Հայաստանի ռուսական ռազմակայանի «Էրեբունի» ավիաբազայի Միգ-29 կործանիչների օդաչուները ուսումնավարժական թռիչքների ընթացքում փորձարկել են պայմանական հակառակորդի հակաօդային պաշտպանության օբյեկտների ոչնչացումը: