Բաժիններ՝

Ինչու է Պոգբան աշխատավարձի կրկնակի բարձրացում պահանջում

Ինչպես հաղորդում է Mirror-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ուզում է, որպեսզի իր աշխատավարձը լինի չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսի աշխատավարձի մակարդակին, ով երեկ պայմանագիր ստորագրեց մանկունյանցիների հետ:

Ըստ պարբերականի տեղեկության՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը պահանջում է ավելացնել իր աշխատավարձն ուղիղ 2 անգամ: Հիմա Պոգբան ստանում է շաբաթական 200 հազար ֆունտ (մոտ 227 հազար եվրո): Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Սանչեսին 4.5 տարվա համար առաջարկել է մոտ 100 մլն ֆունտ (113 մլն եվրո) աշխատավարձ:

Պոլ Պոգբան իր ներկայիս պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 2016 թվականին՝ «Յուվենթուսից» տեղափոխվելուց հետո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031