Պենտագոնի ղեկավարը զսպվածության կոչ է արել Թուրքիային Աֆրինի գործողության կապակցությամբ
ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը Թուրքիային կոչ է արել զսպվածություն ցուցաբերել սիրիացի քրդերի մարտական ջոկատների դեմ գործողության կապակցությամբ, որը թուրքական զորքերն իրականացնում են Սիրիայի հյուսիսի Աֆին քաղաքի շրջանում:
Այդ մասին, ինչպես հայտնել է AFP-ն, Պենտագոնի ղեկավարը հունվարի 23-ին հայտարարել է Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում, որտեղ նա գտնվում է այցով։
«Աֆրինում կիրառվող բռնությունը խնդիրներ է ստեղծում Սիրիայի այն շրջանում, որն ավելի վաղ հարաբերականորեն կայուն էր,-ասել է Մեթիսը:-Մենք խնդրում ենք Թուրքիային՝ զսպվածություն ցուցաբերել իր ռազմական գործողություններում եւ իր հռետորաբանության մեջ»:
Ավելի վաղ Սպիտակ տունը Թուրքիային կոչ էր արել սահմանափակել գործողության մասշտաբներն ու տեւողությունը Աֆրինում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: