«Ես էլ եմ հաստատում, հնարավոր է՝ եկամտահարկի շեմը վերանայվի». ՊԵԿ ներկայացուցիչ
«Սկզբնական շրջանում շատ հաճելի կոնցեպտ էր դրված Հարկային օրենսգրքի հայեցակարգում, որ եկամտային հարկը լինի ստանդարտ 20 տոկոս»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի «Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի» անդամ Վահագն Համբարձումյանը:
Նա նկատեց, որ այդ դեպքում բյուջեն 70 միլիարդի կորուստ էր կրում: Լրագրողի դիտարկմանը, թե ԱԺ Հայաստանի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարել է, որ եկամտահարկի շեմը կարող է վերանայվել՝ Վ. Համբարձումյանն այսպես պատասխանեց. «Ես էլ եմ հաստատում, հնարավոր է՝ վերանայվի: Հնարավոր է՝ գանք այն մեր հաճելի վիճակին, որ եկամտահարկը ստանդարտ լինի 20 տոկոս, բայց եթե դրան գանք էլ, դա կլինի աստիճանական»:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: