Բաժիններ՝

Ապօրինի ձկնորսություն` Որոտան գետից

Հունվարի 22-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունների ստուգմամբ պարզել են, որ նույն օրը ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Քարահունջ գյուղի բնակիչ` 1977թ. ծնված Ա.Պ-ն, ՀՀ Գորիս քաղաքի բնակիչ` 1982թ. ծնված Ա.Պ-ն, Քաշաթաղի շրջանի Դողար գյուղի բնակիչ` 1959թ. ծնված Ա.Հ-ն և ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գյուղի բնակիչ` 1973թ. ծնված Մ.Դ-ն, վերջինիս պատկանող «ՈՒԱԶ-469» ավտոմեքենայով ներկայացել են Դողար գյուղ և հարակից հոսող Որոտան, գետից էլեկտրական վերարտադրիչի միջոցով որսացել տարբեր տեսակի 260 ձուկ:
Որսացած ձուկն ու ձկնորսական պարագաներն առգրավված են:
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության շրջբաժին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս