Բաժիններ՝

8,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալյասկայի ափերի մոտ

8,2 մագնիտուդով երկրաշարժ է հունվարի 23-ին տեղի ունեցել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգի ափերի մոտ, ցունամիի սպառնալիք է հայտարարված: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը:

Ծառայությունը նախ հայտնել է, որ ստորգետնյա ցնցումների մագնիտուդը կազմել է 8,0, սակայն ավելի ուշ գնահատականը բարձրացվել է մինչեւ 8,2:

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ալյասկայի ծոցում՝ Կադյակ քաղաքից 278 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում: Օջախը 19 կիլոմետր խորության վրա էր:

Ինչպես հայտնել է Ցունամիների նախազգուշացման ամերիկյան ազգային կենտրոնը, ցունամիի սպառնալիք է հայտարարված ԱՄՆ-ի Ալյասկայի, Վաշինգտոնի եւ Հավայիի նահանգների, Կանադայի խաղաղօվկիանոսյան ափի համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031