Բաժիններ՝

Քամու ուժգնացում, տեղումներ. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`

Հունվարի 23-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-27-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 24-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, 24-26-ի ցերեկը կնվազի 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Հունվարի 23-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 24-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Երևան քաղաքի հունվարի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           7.60C (1984 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -26.00C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝          -4.90C

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս