37-ամյա կնոջը ամուսնու եղբա՞յրն է դանակահարել
Հունվարի 22-ին, 13:20-ին Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վերքերով հիվանդանոց է տեղափոխվել մի կին: 168.am-ի հետ զրույցում Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնից հայտնեցին, որ մեկնած խումբը պարզել է, որ նույն օրը Նորքի այգիներում գտնվող հյուրանոցներից մեկում վիճաբանության ժամանակ մի տղամարդ դանակով հարվածներ է հասցրել այդ կնոջը:
Հարցին՝ ձերբակալվե՞լ է այդ տղամարդը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նա ինքնակամ ներկայացել է բաժին, հիմա ձերբակալված է, ու քննություն է կատարվում: Մենք նաև տեղեկացանք, որ դանակահարված կինը 37 տարեկան է: Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ կնոջը դանակով հարվածներ է հասցրել իր ամուսնու եղբայրը: