Հակոբ Բեգլարյանը գտել է թանկացումներին դիմակայելու տարբերակ՝ ծախսել այնքան, ինչքան ունի

«Պետք է մեր տնտեսությունը զարգացնենք, ժողովուրդը պետք է լավ ապրի, և մեր կուսակցությունը ամեն ինչ անելու է, որ բոլոր ճգնաժամերից դուրս գանք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Բեգլարյանը՝ խոսելով թանկացումների մասին, և թե ինչ պետք է անեն աղքատները։

Թե ինչո՞ւ իշխող ՀՀԿ-ի մոտ չի ստացվում երկիրը դուրս բերել ճգնաժամից, հարցին Հ.Բեգլարյանը չհամաձայնեց. «Շատ լավ էլ, ամեն ինչ էլ արվում է»։

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ է ժողովուրդը դժգոհ, ՀՀԿ-ականը հակադարձեց. «Դժգոհություն ամեն տեղ կա՝ և՛ մեզ մոտ, և՛ ավելի զարգացած երկրներում»։ Բեգլարյանը չժխտեց, որ թանկացումները նաև իր վրա են ազդել, և ինքը ստիպված է ծախսել այնքան, ինչքան ունի։ Թե ինչքա՞ն ունի, Բեգլարյանը չբացահայտեց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031