Արդշինբանկը հայտարարում է ոսկու գրավով ապահովված բոլոր տեսակի վարկերի սակագների զգալի նվազեցման մասին
Արդշինբանկը հայտարարում է, որ սույն թվականի հունվարի 25-ից, նվազեցնում է ոսկու գրավով ապահովված բոլոր վարկերի մի շարք սակագներ և տոկոսադրույքներ:
Համաձայն նոր պայմանների, ՀՀ դրամով տրամադրվող վարկի տարեկան տոկոսադրույքը կսկսի 8.5%-ից, գյուղատնտեսական նշանակության ԱՄՆ դոլարով տրամադրվող վարկինը` 5%-ից, իսկ Եվրոյով տրամադրվող վարկի դեպքում` 4.5%-ից:
Վարկերը կտրամադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով, ոսկու գնահատված արժեքի մինչև 600%-ի չափով` կախված հաճախորդի վարկային պատմությունից:
Հաճախորդներին հնարավորություն է ընձեռվում ընտրել վարկի մարման իրենց հարմար եղանակ:
Արդշինբանկի մասնաճյուղային ցանցը խոշորագույններից է ՀՀ բանկային համակարգում. այսօր ոսկու գրավով ապահովված վարկ հնարավոր է ստանալ Արդշինբանկի 60 մասնաճյուղերում՝ 17-ը Երևանում գտնվող, 42-ը՝ մարզերում և 3 ուղ՝ ԼՂՀ-ում:
Ոսկու գրավադրմամբ վարկերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ www.ardshinbank.am կամ զանգահարելով Բանկի տեղեկատվական կենտրոն` 012 22 22 22 շուրջօրյա հեռախոսահամարով: