Բաժիններ՝

«ԵԱՏՄ մաքսատուրքերի փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող թողնել մեր երկրի ներսում գնագոյացման վրա». Արտակ Շաբոյան

Տնտեսական մրցակցության և պաշտպանության պետական հանձնաժողովն ամենօրյա մոնիտորինգ է իրականացնում սոցիալական նշանակության ապրանքների շուկաներում, որտեղ կա կենտրոնացվածություն։ Այս մասին այսօր ԱԺ-ում գնաճի թեմայով լսումների ժամանակ հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը։

«Շուկայական տնտեսության պայմաններում գների պետական կարգավորում, գների պետական վերահսկողություն չի իրականացվում, և ապրանքների գները ձևավորվում են առաջարկի ու պահանջարկի ներքո, գնագոյացման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, սկսած՝ ապրանքների արտադրության և ներմուծման, տրանսպորտային ծախսերից, վերջացրած հարկերի փոփոխություններ, և մի շարք այլ գործոններ»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահը։

Նա ներկայացրեց վառելիքի շուկայում հարկային փոփոխությունների պատճառով գնային տատանումները, միջազգային շուկայում կարագի թանկացումը և ազդեցությունը հայկական շուկայի վրա։ Ա. Շաբոյանի խոսքով՝ վերջին օրերին «Նորզելանդական» կարագի գները նվազել են 100 դրամով, սակայն իրենք ակնկալում են, որ առաջիկա ամիսներին կարագի գներն ավելի շատ կնվազեն։

«Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԵԱՏՄ մաքսատուրքերի փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող թողնել մեր երկրի ներսում գնագոյացման վրա»,- հավաստիացրեց Ա.Շաբոյանը՝ հիմնավորելով, որ սոցիալական նշանակության ապրանքների մաքսատուրքի փոփոխությունը 1-4% է, որը մեծ չէ, նաև փոփոխություն նախատեսվում է ընդամենը 4-5 ապրանքատեսակի գծով՝ կաթնամթերքի, կարագի, ձեթի, հավի մսի, սառեցված ձկան, որոնք հիմնականում կա՛մ ներկրվում են ԵԱՏՄ-ից, կա՛մ կա տեղական զարգացած արտադրություն։

«Այսինքն՝ մենք կարծում ենք, որ էական փոփոխություններ չեն լինի»,- նշեց Ա.Շաբոյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս