Պատանի շախմատիստները բարելավել են դիրքերը համաշխարհային Օլիմպիադայի մրցաշարային աղյուսակում
Հայաստանի շախմատի պատանիների թիմը գերազանց հաղթանակ տոնեց մրցաշարի հերթական տուրում:
Թուրքիայում ընթացող համաշխարհային Օլիմպիադայի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը Պորտուգալիայի ընտրանին էր: Պատանի շախմատիստները հաղթանակ տոնեցին բոլոր խաղատախտակների վրա և գերազանցեցին մրցակցին 4:0 հաշվով:
Այս հաղթանակից հետո Հայաստանի ընտրանին բարձրացավ 6-րդ հորիզոնական և այժմ ունի 6 միավոր: Առաջատարները 8-ական միավորով Բելառուսը և ԱՄՆ են: