«Եթե սա Բոլտոնի հայտարարությանը պատասխան է, ուրեմն դա ուրիշ բան». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սիրելի ՔՊ-ական ընկերներ, Ձեր ծրագրում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասով գրված է միայն հետևյալ միտքը. «ԱՄՆ-ի հետ զարգացնելու ենք բարեկամական, գործընկերային հարաբերությունները տնտեսական, գիտակրթական եւ հասարակական տարբեր ոլորտներում»:

Ուզում եմ հասկանալ, թե ինչո՞ւ չենք զարգացնելու քաղաքական (այդ թվում` Կոնգրեսի հետ) և ռազմական (այդ թվում՝ Պենտագոնի, հետախուզական գործակալությունների հետ) հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարում համագործակցությունը, և այլն:

Վաշինգտոնը մեզ ռազմական օգնություն էլ է տրամադրում տարբեր ծրագրերով, էլ չասած՝ Կանզասի գվարդիան:

Իսկ, եթե սա Բոլտոնի հայտարարությանը պատասխան է, ուրեմն դա ուրիշ բան»:

 

Տեսանյութեր

Լրահոս