Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր քարոզարշավն անցկացնելու են Տավուշի մարզում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր քարոզարշավն անցկացնելու է Տավուշի մարզում` Իջեւան քաղաքում, ժամը 14.30-ին, իսկ 16:30-ին այդ նույն քաղաք է այցելելու «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Հատկանշական է, որ Իջեւանը Փաշինյանի ծննդավայրն է, որտեղ էլ կհատվեն թերեւս երկու գլխավոր մրցակիցների ճանապարհները: Եվ սա փորձություն է նաեւ երկու ուժերի վարկանիշային թեկնածուների համար: Չնայած երեկ Ծառուկյանը հայտարարել է, թե բոլորը պետք է աջակցեն Փաշինյանին, «մատից փուշ հանեն», ոչ թե նրա համար խնդիրներ սարքեն»:

 

Տեսանյութեր

Լրահոս