Կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության և ՊԵԿ-ի հարաբերությունները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով` վերջերս կտրուկ լարվել են ՀՀ ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի հարաբերությունները: Պատճառը ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն էապես սահմանափակելու` նախարարության նախաձեռնությունն է:
ՀՀ ֆինանսների նախարարությունում քննարկումների ժամանակ տեսակետ է հնչել, որ ՊԵԿ արտաբյուջետային միջոցներն օգտագործվել են ոչ նպատակային, դրանք կոռուպցիայի աղբյուր են, ուստի պետք է դրանք կրճատել: Պատահական չէ, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի 2017թ. տարեկան զեկույցում եւս արձանագրումներ կան ՊԵԿ-ի արտաբյուջետային միջոցների օգտագործման մասին, ուստի որոշվել է այդ գումարները պարզապես կրճատել:
ՊԵԿ-ից չմեկնաբանեցին «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերը, իսկ ՀՀ ֆինանսների նախարարությունից այս կապակցությամբ տեղեկացրին. «Երկու գերատեսչությունների միջեւ որեւէ լարվածություն չկա: Բայց աշխատանքային քննարկումներ են, եւ ամբողջ գործընթացը եղել է բաց ու թափանցիկ ե՛ւ բյուջետային քննարկումների ընթացքում, ե՛ւ կառավարության նիստում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: